Լրատվամիջոցներ. ԻՊ-ն Իրաքում դասալքության համար 20 զինյալի մահապատժի է ենթարկել
INTERNATIONAL NEWSԻրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր 20 զինյալների մահապատժի է ենթարկել՝ Մոսուլում ինքնակամ մարտական դիրքերը լքելու համար: Խմբավորումը սա դասալքություն է համարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Indian Express-ը:
Ըստ պարբերականի, դասալիքներին ձերբակալել են հունվարի 29-ին, Մոսուլի մերձակա անցակետերից մեկում: Նրանց շարիաթի դատարանին են հանձնել, երբ հայտնի է դարձել, որ ինքնակամ լքել են քաղաքի արեւմտյան հատվածի մարտական դիրքերը:
Դատարանը նրանց գլխատելու վճիռ է կայացրել: Մահապատիժն իրականացվել է քաղաքի կենտրոնում, ահաբեկչական կազմակերպության զինյալների եւ հրամանատարների ներկայությամբ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



