Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք
SOCIETYՍիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով:
PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ
Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում
Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,
Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,
Հոգեբանություն
Դիվանագիտություն և քաղաքագիտություն
Դատական համակարգի բարեփոխումներ
Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։
Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:
Թեմա՝
Անձի ինքնաճանաչում եւ Սթրեսի հաղթահարում: Կանցկացվեն և հոգեբանական թեստեր և խաղեր:
Հարցերի եւ գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 098-917-008 հեռախոսահամարով:
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյան
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



