Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում հետախուզման մեջ գտնվող տղամարդը ամիսներ շարունակ թաքնվել է խոտի դեզի մեջ, գրում է Podlasie24-ը։
Հունվարի կեսերին հայտնի է դարձել, որ Ստանինի մունիցիպալիտետի 40-ամյա բնակիչը, ով անցյալ տարվա հունիսին հետախուզման մեջ էր գտնվում, իր համար բավականին անսովոր թաքստոց է գտել։ Նա ապրել է դաշտում՝ ծածկոցի տակ գտնվող խոտի դեզի մեջ։ Այդ ամբողջ ընթացքում ընտանիքի անդամներից մեկը նրան սնունդ ու խմիչք է մատակարարել։
Հաղորդվում է, որ տղամարդը պետք է վեց ամսով ազատազրկվի ավտոմեքենա վարելու արգելքը խախտելու համար, սակայն նա փախուստի է դիմել այն բանից հետո, երբ իմացել է, որ կալանավորման օրդեր կա: Նրան վերջերս են գտել ու կալանավորել, և հիմա տղամարդը անպայման բանտ է նստելու։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



