Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս Ստամբուլյան
BLOGՊողոս Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կսովորենք արդյո՞ք կարևորը տարբերել անկարևորից, կամ կհասկանա՞նք, որ մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից։
Երեկ ամբողջ օրվա ընթացքում հետևում էի մամուլում տարածվող մի նյութի, որում ասվում էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Նվեր Ծառուկյանի նկատմամբ։
Ու էդ ամենի հետ մեկտեղ տեսա մի մարդու, ով երեկ կոկորդ էր պատռում հարկային փոփոխությունների, հայտարարագրման մասին բողոքելով, իսկ այսօր այդ մասին լուռ էր, որովհետև այսօր արդեն ակտուալ էր Նվեր Ծառուկյանի մասին պտտվող լուրը...
Երևի շատերի ուզածը հենց դա է։
Քրեական գործով առաջադրված մեղադրանքից ելնելով, չեմ կարծում որ միջազգային հետախուզումը տեղին է, և դա էլ այն դեպքում, երբ քրեական գործով անցնող բոլոր անձինք ներկայացել են և տվել են համապատասխան ցուցմունքները։
Ավելին, Նվեր Ծառուկյանի պաշտպանը դեռ շատ վաղուց ներկայացրել է բացակայության պատճառների մասին համապատասխան փաստաթղթերը, այն է՝ գործուղումը։
Իսկ արդեն այսօր պաշտպանի կողմից ասվեց, որ Նվեր Ծառուկյանի գործուղման ավարտից հետո , հինգից տաս օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը արդեն Հայաստանում կլինի։
Իսկ ինչու՞ միջազգային հետախուզում հայտարարելուց հետո ամբողջ մամուլը ողողվեց այդ լուրով, դե կարծում եմ, որ ինքներդ էլ հասկանում եք, ազգանունն արդեն ամեն ինչ ասում է։
Օրեցօր անդունդը գլորվող երկրում, ամեն ինչից խոսող իմ ազգ, մենք որպես ազգ ավելի կարևոր հարցերի հետևից պետք է գնանք քան ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով ծիծաղ առաջացնող կարված գործերն են։ Ստացվում է մեր երկրում չկա ավելի լուրջ հարցեր, այսինքն Նվեր Ծառուկյանի օդում կարված գործը առավել կարեւո՞ր է քան սահմանազատմամբ Հայաստան մտնող գազամատակարարման խողովակները Ադրբեջանին հանձնելը, որից մաքսիմալ շեղում են բոլորիդ։
Ասեմ ավելին սա տեղի է ունենում հենց հիմա որի մասին լռում են բոլորը իսկ ձեզ հրամցնում ինչ որ մանիպուլիատիվ «սենսացիաներ» որով հանգիստ իրենց սեւ գործը կանեն։
Հ.Գ. Պարզ է չէ՞ որ եթե այս ամենի առանցքում չլիներ Գագիկ Ծառուկյանը վստահաբար վարույթ անգամ չէր ընդունվի։
Հերիք ա շեղվեք իրականությունից ու թույլ տաք որ ձեզ ամեն օր կտրեն օրհասական հարցերի մասին մտահոգությունից։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



