Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ փետուրներից է հնարավոր պատրաստել... փետրաբաճկոնը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրաբաճկոնը (ռուսերեն՝ пуховик) միջուկով տաք վերնահագուստ է, որը նախատեսված է ցուրտ եղանակից մարդուն պաշտպանելու համար:

Փետրաբաճկոնի արտաքին դիզայնի բազմաթիվ տարբերակներ կան։ Ենթադրվում է, որ այդ հագուստի առաջին տարբերակները կարող էին հայտնվել 12-րդ դարում Ասիայում: Չկա ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե որ երկրում են սկսել առաջին անգամ նման հագուստ կարել, սակայն կարելի է միայն ենթադրել, որ դա եղել է Չինաստանը, Մոնղոլիան կամ Ճապոնիան, քանի որ այդ ասիական երկրներում է համեմատաբար ցուրտ:

Այդ հագուստը լցոնել են բամբակով, զարդարել թանկարժեք քարերով, ու դրանք բավականին ծանր են եղել։ Ամենայն հավանականությամբ, ներսից փետուրներով լցոնված առաջին իսկական փետրաբաճկոնները ստեղծվել են Նորվեգիայում։ Երկրի կլիման է ստիպել բնակիչներին՝ փնտրել տաք հագուստի տարբերակներ: Նորվեգացիները մորթի քիչ են ունեցել մորթյա բաճկոններ պատրաստելու համար, ուստի սկսել են օգտագործել գագա բադի փետուրները, ավելի ճիշտ՝ աղվամազը, բաճկոնները լցոնելու համար։ Այդ ափամերձ երկրում անգամ նոր մասնագիտություն է հայտնվել՝ գագայի աղվամազ հավաքող: 16-րդ դարում Նորվեգիայի թագավորը բացել է առաջին բուծարանները, որտեղ բուծել են գագա բադեր, իսկ բուծարանների մոտ տեղադրվել են գիշատիչների դեմ պաշտպանիչ սարքավորումներ։ Մինչ այժմ էլ գագա բադի աղվամազը, որով նա ձևավորում է իր բույնը, համարվում է լավագույններից մեկը փետրաբաճկոններ կարելու համար։

Եվրոպական այլ երկրներում ևս նմանատիպ բաճկոններ են կարել։ Որպես լցոնիչ օգտագործվել են թռչունների փետուրները և աղվամազը: Սկզբից փորձել են օգտագործել հավի ու հնդկահավի աղվամազ ու փետուրներ, բայց արագ պարզվել է, որ նման լցոնիչները հարմար չեն, դրանք արագ են փտում ու փչանում: Պարզ է դարձել, որ կարելի է օգտագործել միայն ջրային թռչուններից ստացված հումքը, քանի որ նրանց փետուրները պատված են հատուկ քսանյութով։

20-րդ դարում առաջացել է փետրաբաճկոնների զանգվածային արտադրության անհրաժեշտություն, քանի որ բևեռախույզները, լեռնագնացները, դահուկորդները, զինվորականները և փայտահատները դրանցով կարող էին իրենց հարմարավետ զգալ ցածր ջերմաստիճանների պայմաններում: Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը հորինել մեզ ներկայում ծանոթ փետրաբաճկոնը, սակայն 1922 թվականին ալպինիստ Ջորջ Ինգլ Ֆինգն է օգտագործել այդ հագուստը Էվերեստը բարձրանալու համար: 1940 թվականին Էդի Բաուերն է արտոնագիր ստացել ժամանակակից փետրաբաճկոնի արտադրության համար։ 1952 թվականին ԱՄՆ-ում սկսվել է Snorkel Parka Army փետրաբաճկոնի արտադրությունը։

1964 թվականից նման բաճկոնները հասանելի են եղել զանգվածային սպառողների համար և դարձել մոդայիկ: Ներկայում ժամանակակից բաճկոնների լցոնման համար օգտագործվում են տարբեր նյութեր: Ինչպես նախկինում, լավագույնն են համարվում ջրլող թռչունների փետուրն ու աղվամազը։ Բաճկոնի մակերեսը պատրաստվում է դիմացկուն գործվածքից։ Որոշ բաճկոններ կարող են պաշտպանել մարդուն մինչև -85 0C ջերմաստիճանից: Նշենք միայն, որ մինչև 2002 թվականը փետրաբաճկոնները համարվել են հիմնականում սպորտային հագուստ: Հետո նորաձևության ցուցադրություններից մեկում Ջոն Գալիանոն առաջարկել է կանանց անսովոր փետրաբաճկոն, որը սկսել են կրել շատերը։

Մեր օրերում առաջարկվում են փետրաբաճկոնների հսկայական թվով տարբեր մոդելներ, որոնք ոչ միայն հարմարավետություն և ջերմություն են հաղորդում, այլ նաև զարդարում են իրենց տերերին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage