Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եկամուտների տարեկան հայտարարագրում կարելի է չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ հնարավոր տարընկալումներից և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար խնդրելով հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին, քանի որ վերջինիս հարթակներում հաճախ տրվող հարցերին պատասխանում են Կոմիտեի մասնագետները, հետևաբար այդ տեղեկատվությունը պաշտոնական է, ճշգրիտ և հավաստի։

Հարցուպատասխան ՄԱՍ 3-ում ՊԵԿ-ը պարզաբանել է, թե որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը, և որ դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։

Հարց 1․ 300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։

Հարց 2․ 300 հազար դրամի շեմը վերաբերում է մե՞կ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին։

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

Հարց 3․ Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։

Հարց 4․ Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր։

- Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։

Հարց 5․ Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 6․ Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին։

- Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն՝ եթե հայտարարատու եք, և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 7 Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը։

- Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն՝ եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։

Հարց 8․ Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը։

- Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։

Հարց 9․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։

Հարց 10․ 300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում։

- Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։

Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Հարց 12․ Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։

Հարց 13․ Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ։

- Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։

Հարց 14․ Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում։

- 300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։ Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience