Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

rfi.fr–ն «Բաքվում սկսվել են Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունները. ամբաստանյալների թվում է Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարի 17-ին Բաքվում սկսվել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների դատավարությունները։ Մեղադրյալների թվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նա ադրբեջանական հետաքննությանը մեղադրել է կեղծիքների մեջ։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, դատարանը երկու գործ է քննում. մեկով անցնում է ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երկրորդով՝ 15 հոգի, այդ թվում՝ ԼՂՀ երեք նախկին նախագահները։

Ինչպես գրում է ադրբեջանական News պորտալը, 2024 թվականի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազը միավորել է նրանց դեմ 1389 քրեական գործ, որոնք վերաբերում են 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ իրադարձություններին։ Դրվագների թիվը կազմել է 2548: Նրանք մեղադրվում են ցեղասպանության, ագրեսիվ պատերազմ նախապատրաստելու և վարելու, սպանությունների, տեղահանության, խոշտանգումների, ահաբեկչության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման և այլ մեղադրանքների մեջ։ Գործով ավելի քան կես միլիոն մարդ է նշվում որպես տուժող։

2022 թվականին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ զբաղեցրել էր պետական բարձր պաշտոն։ Նա ԼՂՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցրել էր չորս ամիս՝ մինչև 2023 թվականի փետրվարը, ապա շարունակել ապրել Ստեփանակերտում։

Վարդանյանը ձերբակալվել էր Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի վերջին, երբ փորձել էր լքել Լեռնային Ղարաբաղը, որն ամբողջությամբ անցել էր Բաքվի վերահսկողության տակ։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում մեղադրվում է արտաքսման, խոշտանգումների, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և այլ գործողությունների մեջ ։ Դատավարությունը սկսելուց առաջ Ռուբեն Վարդանյանը հեռախոսով հայտարարություն է թելադրել իր ընտանիքին, որտեղ նշել է, որ չի մասնակցում հարցաքննություններին և իր անունից բացի քննիչներին այլ բան չի ասել։ Նա ասել է, որ իր և իր փաստաբանի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու հարցաքննության կեղծված արձանագրությունները, որոնք երբեք չեն եղել:

«Ինձ ասացին, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում։ Բայց մինչ այժմ ինձ հնարավորություն չի տրվել կարդալ պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Իմ փաստաբանին և ինձ թույլ են տվել ադրբեջաներենով քրեական գործի միայն 422 հատորները թերթել, դա մի լեզվով է, որը ես չեմ տիրապետում»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց ընդամենը մեկ ամիս ժամանակ է տրվել 422 հատորը կարդալու համար։

Վարդանյանը հայտնել է նաև, որ ավելի քան 470 օր գտնվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, որից 340-ը՝ մենախցում, 23ը՝ պատժախցում։ Նախկինում նա բազմիցս բողոքել է կալանքի, մեկուսացման պայմաններից, բացի դա, նա 20 օր հացադուլ է հայտարարել։

Վարդանյանը հերթական անգամ հայտարարել է իր և իր հայրենակիցների անմեղության մասին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԼՂՀ նախկին ղեկավարների հետապնդումները, որոնք Վարդանյանն անվանել է քաղաքականացված։ Դատավարության դեպքում Վարդանյանը մեղադրողներից պահանջել է իրեն և իր պաշտպանին հնարավորություն տալ լիարժեք նախապատրաստվել դատավարությանը, վերացնել կեղծիքները, դատավարությունը հրապարակայնացնել, իր գործը համատեղել մյուս ամբաստանյալների գործերի հետ։

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, դատավարությունը պաշտոնապես հայտարարվել էր բացված, սակայն հունվարի 17-ի նախապատրաստական նիստն անցել էր գործնականում փակ միջավայրում, քանի որ թույլատրվել էր մասնակցել միայն պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Հունվարի 17-ի նիստում Վարդանյանի պաշտպանական կողմը երկու միջնորդություն է ներկայացրել, մեկը վերաբերում էր Վարդանյանի գործը մյուս ամբաստանյալների գործի հետ համատեղելուն, իսկ մյուսը՝ գործի նյութերը ուսումնասիրելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելուն։ Դատարանը մերժել է առաջին միջնորդությունը, սակայն երկրորդը բավարարել է՝ ամբաստանյալին ևս տասն օր ժամանակ տալով։ Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 27-ին։

Մինչ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում հայտնի գործարար էր։ 1990-ականներին նա ստեղծել էր հետխորհրդային Ռուսաստանում առաջին ներդրումային բանկը՝ «Տրոյկա Դիալոգ» և դարձել միլիարդատեր։ 2012 թվականին նա վաճառել էր «Տրոյկան» «Սբերբանկին» և բարեգործական աշխատանքով զբաղվել Ռուսաստանում և Հայաստանում։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) քննիչները 2019 թվականին գրել են, որ «Տրոյկա Դիալոգ» բանկը ստեղծել է օֆշորային ընկերությունների ցանց, որոնց միջոցով միլ իարդավոր դոլարներ են գաղտնի փոխանցվել Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց, օրինակ Վլադիմիր Պուտինի ընկերոջը՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին։ Իր դեմ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ բանկիրը պնդել է, որ ինքը միշտ գործել է «օրինական և թափանցիկ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board