Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքացու վերջին կոպեկն էլ քերում եք, 3 մլն «վարչապետը» դարձել է 3 մլն «տուգանքի մատերիալ»․ Աննա Գրիգորյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը և ՔՊ խմբակցությունը ամեն կերպ լցվել է հայտարարագրման պրոցեսի հերոսացմանը և թեբա տեսեք ինչ հրաշք է տեղի ունենալու, եթե ձեզանից յուրաքանչյուրը հայտարարագիր ներկայացնի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Այս մարդիկ հավանաբար մոռացել են ասել, որ նախորդ տարի, չնայած խոստացել էին առնվազն 7% տնտեսական աճ, կարողացել են ապահովել ընդամենը 5% տնտեսական աճ և որի արդյունքում էլ բյուջեի եկամուտները չեն հավաքագրվել 200 միլիարդ դրամով։

Այս տարին ավելի վատն է լինելու, որովհետև առնվազն 5% տնտեսական աճի կանխատեսում կա և եկամուտների հավաքագրումը ավելի վատ վիճակում է լինելու։ Հետևաբար, այս բյուջեն լցնելու խնդիր ունեն մարդիկ։ Դրա համար է, որ ավելացել է գույքահարկը, ավելացել է տրանսպորտի գինը, ավելացել է կարմիր գծերի գինը: Ընդ որում քաղաքում ժամերով պտտվես, մի փոքր հատված չես գտնի այդ կարմիր գծերի վրա, որ կանգ առնես։ Ավելացել են նոտարների, փաստաբանների հարկերը, որոնք ուղիղ անդրադառնալու են քաղաքացիների վրա։ Ավելացել է շրջհարկը, նույնիսկ կոֆեի ապարատների համար նախատեսված գումար ավելացել է, և սա մի նպատակ ունի՝ լցնել բյուջեն»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ պարզվում է սա էլ հերիք չի. «Հիմա մարդկանց ասում են գնա հայտարագրի, որ մենք հասկանանք ձեր վերջին կոպեկը որտեղ է, որ դրանից էլ կարողանանք հարկ քերել: Ճիշտ է, այսպես գեղեցիկ փաթեթավորում են, բա սա մենք անում ենք հակակոռուպցիոն պայքարի տրամաբանության մեջ, բայց, պետք է իմանալ, որ կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն։

Ուսուցիչը, որը 100,000 դրամ է ստանում և նրան պարտադրում եք, որ հայտարարագիր ներկայացնի, ուսուցի՞չն է կոռուպցիայում ներգրավված անձը, թե սովորականում խանութում աշխատող վաճառողուհին, որ օրինակ 70,000 դրամ է ստանում: Այդ մարդուն, երբ պարտադրում եք, ասում եք հայտարարագիր լրացրու, դրա հակակոռուպցիոն պայքարի տրամաբանությունը որտե՞ղ է»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ  իշխանությունը ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ է ուղղակի մսխել, միայն 2024 թվականին 2։4 միլիարդ դրամի միայն պադավատ է գնել, Սնուփ Դոգին 6 միլիոն դոլար փող է տվել, այդ փողերը հետ չի կարողանում ստանալ, գնացել խեղճ ու կրակ ժողովրդին, ասում է՝ վերջին կոպեկներդ գրի, տեսնեմ որն է, որ հասկանամ ոնց եմ քեզ քերում։

«Հետո տարիներ շարունակ քննիչների, դատախազների բոլորի աշխատավարձերը բարձրացրել եք՝  կոռուպցիայի դեմ ասելով: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի աշխատավարձը ամսական երեք միլիոն էր, երեք միլիոն աշխատավարձ ստացող մարդու կառույցը կոռուպցիայով չի կարողանում զբաղվել, հասարակ քաղաքացին է գնալու կոռուպցիայի ձեմը առնի՞։  Այնտեղ ասում են, գիտեք, նաև սոցիալական ծրագրեր իրականացնելու համար է: Իրոք, այն մարդիկ, ովքեր ուզում են սոցիալական ծրագրերից օգտվել, կարող են այդ հայտարարագիրը լրացնել և օգտվել, բայց թիրախավորել ամբողջ ժողովրդին, այդ վերջին երկու կոպեկը հարկելու նպատակով ուղղակի անթույլատրելի է և ընդամենը տարիների ընթացքում 3 միլիոն վարչապետը դարձել է 3 միլիոն տուգանքի մատերիալ»,- իր ելույթն ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board