Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ովքե՞ր պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից:
 

Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

Մաս 1 հարցուպատասխանում եկեք պարզենք, թե 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե ոչ։
 

Հարց 1

Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ), ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։

Հարց 2

Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս

Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։

Հարց 3

Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։

Հարց 4

Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
 

Հարց 5

Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

Հարց 6

Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

Հարց 7

Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր

Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

Հարց 8

Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։
 

Հարց 9

Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
 

Հարց 10

Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։
 

Հարց 11

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր

Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
 

Հարց 12

Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
 

Հարց 13

Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր

Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։
 

Հարց 14

Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։
 

Հարց 15

Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
 

Հարց 16

Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
 

Հարց 17

Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
 

Հարց 18

Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
 

Հարց 19

Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։
 

Հարց 20

Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի)»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience