Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի Ֆուտբոլիստների 10 տարօրինակ ավտոմեքենաները

LIFE

Նույնիսկ ոչ ամենաուժեղ ակումբներում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալի չափով տարբերվում են  իրենց երկրում գոյություն ունեցող միջին աշխատավարձերից: Եվ յուրաքանչյուր ֆուտբոլիստ մյուսներից տարբերվում է յուրովի, մեկը որոշում է հագնվել ամենաթանկ բրենդային խանութներից, մեկ ուրիշը շքեղ տներ է կառուցում, որոշներն էլ ձեռք են բերում ավտոմեքենաներ, որոնք ոչ միշտ են շքեղ ու թանկ լինում: Ներկայացնենք հայտնի ֆուտբոլիստների 10 ամենատարօրինակ ավտոմեքենաները

Զլատան Իբրահիմովիչ

Իբրահիմովիչը հայտնի է իր ավտոմեքենաների հավաքածուով, որի ադամանդը դարձավ Ferrari Enzo-ն, թողարկված Ferrari-ի կողմից 2002-2004 թվականներին: 1 միլիոն դոլար արժողությամբ մեքենայից թողարկվել էր ընդհամենը 399 հատ, և այդ 399 երջանիկ սեփականատերերից մեկն էլ դարձավ Զլատան Իբրահիմովիչը:

Դեվիդ Ջեյմս

Իսկ Դեվիդ Ջեյմսն, ի տարբերություն Զլատան Իբրահիմովիչի, իր փոխադրամիջոցին ոչ այնքան լուրջ է վերաբերվում: Ավելին, ֆուտբոլիստը երկար ժամանակ ընդհանրապես վարել չգիտեր, և որպեսզի սովորի, նրան տրամադրել են Robin Reliant երեք ականի մեքենան, որը թողարկվում էր դեռ 70-ականներին: Նկարից դատելով, իրեն՝ Ջեյմսին, դա այնքան էլ չի հուզում:

Ուեյն Ռունի

Չմտածեք, որ այս ոչ այնքան շքեղ Ford Ka-ն ֆուտբոլիստի միակ ավտոմեքենան է: Ռունին մեքենաների մի ամբողջ հավաքածու ունի, և չնայած նրան, որ ֆուտբոլիստը կարող է ձեռք բերել մեծ քանակությամբ այլ շքեղ մեքենաներ, իր համեստ Ֆորդից նա միտք չունի ազատվելու:

Էլ Խաջի Դիուֆ

Սենեգալցի Էլ Խաջի Դիուֆը ոչ միայն իր էքստրավագանտ արտաքինով է տարբերվում, նա նաև այդպիսին է դարձրել իր մեքենան: Շքեղ Cadillac Escalade-ը ձեռք բերելուց հետո, ֆուտբոլիստը որոշեց ոսկեջրել այն, որպեսզի դեռ հեռվից նկատելի լինի, թե ում մեքենան է դա:

Դեվիդ Բեքհեմ

Դեվիդ Բեքհեմի մեքենաների հավաքածուում բազմաթիվ նմուշներ կան, բայց դրանցից մեկը առանձնանաում է: Ամերիկա տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստը ձեռք բերեց այնպիսի ավտոմեքենա, որի արտաքինն ուղղակի ճչում է իր ամերիկյան ծագման մասին: Hummer-ի փոխարեն անգլիացին ընտրեց Jeep Wrangler, ոչ այնքան ընտանեկան ավտոմեքենան:

Թոմաս Վերմալեն

Ռոբին վան Պերսին դեռ Արսենալում խաղալու տարիներին մի քանի անգամ առաջարկեց Թոմաս Վերմալենին փոխել ավտոմեքենան, բայց վերջինս չհամաձայնեց: Չնայած, որ իր ունեցած NissanFigaro-ն ոչ այնքան տպավորիչ տեսք ունի, այն հետաքրքիր պատմություն ունի: Այս մեքենան թողարկվում էր 1991 թվականին միայն Ճապոնիայում, բայց բելգիացին ժամանակ և միջոցներ գտավ՝ գտնելու դրանից Բրիտանիայում:

Ջիբրիլ Սիսե

Ջիբրիլ Սիսեն շատ է սիրում թանկ ավտոմեքենաներ և իր աղջկան: Հենց դրա համար էլ իր մեքենաներից մեկի առաջնամասում տպագրել է իր աղջկա նկարը: Շատ հուզիչ է դա, թե տարօրինակ՝ ինքներդ որոշեք: Նշենք նաև, որ Սիսեի հավաքածուում տարօրինակ մեքենաները շատ են:

Նուրի Շահինը՝ որդու հետ

Նուրի Շահինի ավտոմեքենայի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա՝ այո, Մերսեդես մակնիշի ավտոմեքենա է, այո, ոչ այնքան էժան: Բորուսիայի կիսապաշտպանը ավելի հեռու է գնացել՝ ձեռք բերելով իր մեքենայի գրեթե նույն պատճենը միայն թե փոքր չափսերով: Սա արել է նրա համար, որ իր որդին փոքր հասակից սովորի "ճիշտ" ավտոմեքենաներ ընտրել:

Սթիվեն Այրլենդ

Միգուցե Այրլենդը ֆուտբոլում այնքան էլ աստղ չի, բայց ինչ վերաբերում է նրա մեքենաներին, այստեղ նա շատերի մեջ առաջատար է: Օրինակ՝ ձեռք բերելով Range Rover, մեքենայի գույներին ավելացրել է մի քիչ վարդագույն և ահա ինչ հետքրքիր է ստացվել: Ափսոս, չի հաջողվել պարզել որևէ փաստ, որը Այրլենդին կկապեր էմոների հետ, այնպես որ սա կհամարենք ուղղակի քմահաճույք:

Մարիո Բալոտելի

Իհարկե, այս ցուցակում չէր կարող չլինել Բալոտելին: Իտալացին սիրում է ծախսել իր գումարները ավտոմեքենաների վրա, որոնք աննախանձելի հաճախականությամբ պատահարների մեջ են ընկնում: Նրա հավաքածուում գլխավոր է համարվում զինվորական թեմայով ներկված Բենթլին, որն արատացոլում է ֆուտբոլիստի կռվարար էությունը:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference