Yerevan, 04.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կատարյալ նվերներ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տոներն անցել են, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ շարունակել նվերներ տալ, մանավանդ առանց պատճառի։ Ուստի այսօր կխոսենք այն մասին, թե որն է այն նվերը, որը կհամապատասխանի կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։

Խոյ

Խոհարարական գիրք էկզոտիկ բաղադրատոմսերով, սպորտային սարքավորումներ, համերգի տոմս կամ ցանկացած այլ նվեր, որը կապված կլինի ակտիվության կամ տարաշխարհիկության հետ:

Ցուլ

Թնդեցված գինին, պատվերով դիզայներական կաշվե իրերը, զարդերն ու թանկարժեք աքսեսուարները, այլ կերպ ասած՝ Ցուլին արված նվերը պետք է դառնա կարգավիճակի եւ ոճի խորհրդանիշ։

Երկվորյակ

Ցանկացած նվեր՝ կապված նոր փորձի եւ ծանոթությունների ձեռքբերման հետ. դասընթացներ, վարպետության դասեր, էքսկուրսիաներ, օդապարիկով/ուղղաթիռով թռիչք եւ ամեն ինչ՝ կապված նոր տպավորությունների հետ։

Խեցգետին

Գործնական նվերներ տան համար. խոհանոցային, անկողնային պարագաներ կամ կենցաղային տեխնիկա։ Այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել տնային տնտեսությունում, կատարյալ նվեր է Խեցգետինների համար։

Առյուծ

Հնաոճ իրեր, բութիկի կամ սպա հավաստագրեր, ճոխ պարագաներ տան համար: Նվերները պետք է ոչ այնքան գործնական, որքան գեղագիտական լինեն՝ հոգու համար, աչքին հաճելի։

Կույս

Ինչպես եւ Խեցգետինները, Կույսերը նույնպես գնահատում են գործնականությունը նվերների մեջ: Դա կարող է լինել մի բան, ինչը օգտակար է առօրյա կյանքում, որը կհեշտացնի կյանքը, կամ կարող է լինել հրավեր որեւէ ռեստորան:

Կշեռք

Ձեռակերտ նվերներ, ինչպես նաեւ սահմանափակ եւ բացառիկ իրեր։ Դրանք կարող են գործնական չլինել, բայց, վստահաբար, գեղեցիկ եւ եզակի կլինեն: Լավ կլինի, որ նվերը պատրաստված լինի անհատական պատվերով:

Կարիճ

Ներքնազգեստի կամ օծանելիքի խանութի, ոսկերչական իրերի, սառը զենքերի, պարաշյուտով թռիչքի կամ սեքսուալության, ադրենալինի գեղագիտության հետ կապված նվերներն իդեալական են այս նշանի ներքո ծնվածների համար։

Աղեղնավոր

Սարքավորումներ արշավների եւ զբոսաշրջության համար, տարօրինակ իրեր այլ մշակույթներից, օտար լեզուների դասընթացներ, էքսկուրսիաների փաթեթներ եւ այն ամենը, ինչն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է ճանապարհորդության կամ կրթության հետ:

Այծեղջյուր

Փողը շատերի համար լավագույն նվերն է, բայց հատկապես Այծեղջյուրների համար։ Ավելի ինքնատիպ լինելու համար կարող եք վճարել մասնագիտական դասընթացների կամ լեռներում հյուրանոցի համար:

Ջրհոս

Հետաքրքիր գաջեթներ, տեխնիկայի հետ կապված ամեն ինչ, ինչպես նաեւ ինտերիերի անսովոր իրեր, էքսկուրսիա դեպի գինեգործարան կամ ճամփորդություն էկզոտիկ ռեստորան:

Ձուկ

Արվեստ, վինտաժային իրեր եւ ցանկացած կրեատիվ, ռոմանտիկ նվեր։ Լավ է, եթե նվերը ներառում է Ձկների մասնակցությունը դրա ստեղծմանը, օրինակ՝ մոմեր, օճառ, օծանելիք կամ կերամիկա պատրաստելու համար նախատեսված հավաքածուներ կամ վարպետության դասեր:

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage