Իսահակյան գյուղում հրդեհ է բռնկվել. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SOCIETYՇիրակի մարզի Իսահակյան գյուղում այս պահին հրդեհվում է գյուղի դպրոցի շենքը: Իսահակյանի գյուղապետը NEWS.am-ին ասաց, որ դեռեւս իրենց համար անհայտ պատճառով բռնկվել է շենքի տանիքը, փորձում են այնպես անել, որ հրդեհը չտարածվի:
«Հանկարծակի կպել է, տեսել ենք: Հիմա սաղ գյուղը էստեղ է, հրշեջն էստեղ է, ինչ կարանաք անում ենք, որ կրակը չհասնի շենքին, գոնե մեկան տանիքը վնասվի»,- ասաց Արտավազդ Արսենյանը:
Գյուղապետը նշեց, որ արդեն այրվել է երկհարկանի շենքի մեկ մասնաշենքի տանիքն ամբողջությամբ:
ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



