Սթրեսից, ապրումներից հիշողությունս այնքան է խախտվել․ Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
VIDEO«Պատկերացնո՞ւմ եք, որ սթրեսից, ապրումներից, գիշերը ցերեկ անելուց հիշողությունս այնքան է խախտվել, որ երեքշաբթի օրվա նկարահանումը շփոթել եմ այսօրվա հետ»,– այս մասին Ինստագրամի իր էջի «սթորիներ» բաժնում պատմել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը շատ լավ հիշողություն ունի։
«Ինչ կապ ունի շաբաթ օրը երեքշաբթվա հետ, ուզում եմ հասկանալ իմ տրամաբանությունը։ Այդքան վատ է ամեն ինչ»,– տեսանյութում ասում է Նազենին։
Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես է իր մայրիկը, հոր խոսքերով, դուրս գալիս երբեմն թեյնիկը վերցնում պայուսակի փոխարեն․ «Հիմա նրան հասկանում եմ։ Թեյնիկով դեռ դուրս չեմ եկել, բայց ամեն ինչ դեռ առջևում է»։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



