Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Կանանց անբաժանելի աքսեսուար, որի ակունքները գալիս են դեռ շատ հին դարերից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս անգամ պատմելու ենք մի աքսեսուարի մասին, որն օգտագործվում է դիմահարդարման պարագաներ և այլ օգտակար մանրուքներ պահելու համար։ Դիմահարդարման պայուսակը կարող է չափերով ավելի փոքր լինել, քան կանանց պայուսակը, սակայն սովորաբար ավելի մեծ է, քան դրամապանակը։

Մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչները դեռ հին ժամանակներում էին օգտագործում դիմահարդարման պայուսակներ։ Ենթադրվում է, որ ասիացի կանայք առաջինն են օգտագործել այդ ժամանակակից փոքր պայուսակի անալոգը: Ճապոնիայի Նիշիվակիում պեղումների ժամանակ հնագույն կոսմետիկ պայուսակ է հայտնաբերվել։ Հայտնաբերվածը թվագրվել է 9-րդ դարով: Ամենայն հավանականությամբ, դրա տերը մեծահարուստ տիկին է եղել։ Այդ դիմահարդարման պայուսակը պարունակում էր չինական հայելի, մկրատ, պինցետ և դիմահարդարման նյութերի համար նախատեսված տարբեր տարաներ: Ժամանակակից կանանց և 9րդ դարի այդ ճապոնուհու դիմահարդարման պայուսակների գործնական օգտագործումը մեծ նմանություններ ունեն։

Միջնադարում Եվրոպայում կանայք փոքր պայուսակներ էին կրում գոտկատեղին։ Ֆունկցիոնալ առումով այդ աքսեսուարը կարելի է անվանել նաև դիմահարդարման պայուսակ։ Նման պայուսակը սովորաբար պարունակում էր հայելի, սանրեր, շրթներկ, դիմափոշի, եղունգների ներկ և այլ մանրուքներ։ Այդ շրջանում կար մի որոշիչ առանձնահատկություն՝ որքան հարուստ էր կոսմետիկ պայուսակի տերը, այնքան փոքր էր այդ աքսեսուարը և արվեստի գործ էր հիշեցնում։ Դրանք զարդարելու համար օգտագործվել են թանկարժեք գործվածքներ ու թանկարժեք քարեր։

Այն, թե ինչպիսի տեսք են ունեցել 16-րդ դարի կոսմետիկ պայուսակները, կարել է իմանալ մեծ նկարիչների՝ կանանց դիմանկարներից։ Նկարներից շատերում է կինը պատկերված այդպիսի աքսեսուարով՝ մանր իրերի համար նախատեսված ձեռքի պայուսակով։

Դիմահարդարման պայուսակի արտաքին տեսքը փոխվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի օրոք։ Նրա սիրելին՝ մարկիզուհի դե Պոմպադուրը, համարվում էր մոդայի «օրենսդիր»: Այն ժամանակ լայն տարածում են գտել մետաքսե հյուսով ձեռքի պայուսակները՝ զարդարված թանկարժեք ժանյակներով և թանկարժեք քարերով։ Նման պայուսակի մեջ տեղավորվում էին և՛ դիմահարդարման պայուսակը, և՛ ձեռագործ իրերը։ Այդ պայուսակն այդպես էլ անվանվում էր՝ Պոմպիդուր:

1790 թվականին նորաձևության մեջ մտավ ցանց-պայուսակը, որը կրում էին ձեռքին. դա ռեդիկյուլ պայուսակն էր: Այն ժամանակվա տիկնայք հագնում էին ամուր սեղմված կորսետներ, ինչը հաճախ հանգեցնում էր նրանց ինքնազգացողության վատացմանը, հետևաբար ձեռքի տակ ուշքի բերող դեղեր ունենալը կենսական անհրաժեշտություն էր: Հենց դրանք էլ սովորաբար կային այդ ձեռքի պայուսակում։

20-րդ դարում արդյունաբերության զարգացման արդյունքում հնարավոր դարձավ փոքր պայուսակները զանգվածաբար արտադրել գործարաններում՝ օգտագործելով էժան նյութեր։ Դիմահարդարման պայուսակը դադարեց լինել թանկարժեք աքսեսուար։ Առաջին պլան մղվեց ֆունկցիոնալությունը, թեև այսօր էլ դիմահարդարման որոշ պայուսակներից կարելի է դատել դրա տիրոջ հարստության մասին։ Դիզայներական որոշ մոդելներ շարունակում են պատրաստվել թանկարժեք նյութերից։ Դրա համար օգտագործվում են կաշի, ժանյակ, ասեղնագործություն, քարեր, մորթեղեն, թավշյա կտորներ։

Կախված իրենց ֆունկցիոնալությունից՝ ժամանակակից դիմահարդարման պայուսակները բաժանվում են ճամփորդական պայուսակների, փոքր պայուսակների և պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցների պահպանման պայուսակների։ Ճանապարհորդական դիմահարդարման պայուսակները շատ ավելի մեծ են, քան ստանդարտները, դրանց մեջ պահում են ճանապարհին անհրաժեշտ այնպիսի բաներ, ինչպիսիք են մազի շամպունները, մաշկի խնամքի քսուքները, հիգիենայի և կոսմետիկ այլ միջոցները: Փոքրիկ դիմահարդարման պայուսակները սովորաբար դրվում են կանանց այլ՝ ավելի մեծ պայուսակի մեջ, դրանք ամենօրյա օգտագործման համար են և ունենում են միայն ամենաանհրաժեշտ մանրուքները։ Պրոֆեսիոնալ դիմահարդարման պայուսակը, որը նման է ճամպրուկի, օգտագործվում է պրոֆեսիոնալ կոսմետոլոգների կողմից աշխատանքի համար։ Նման պայուսակների համար կան հատուկ պահանջներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6