Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vestikavkaza.ru-ն իր «Հայաստանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նպատակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացատրել է, թե ինչու է Երևանը ստորագրել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խարտիան։ Հայ դիվանագետի խոսքով, նման քայլն անհրաժեշտ էր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու համար։ ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը կօգնի Հայաստանին «նավարկելու» ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են հասունության այնպիսի մակարդակի, որ դրանց բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակին ոչ միայն տեղին է, այլ նաև անհրաժեշտ՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու համար», -ավելացրել է դիվանագետը:

Բացի այդ, Միրզոյանը ցանկություն է հայտնել, որ հայ-ամերիկյան խարտիան, որը ստորագրվել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, ծառայի որպես Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների խորացման վկայություն, ինչպես նաև դառնա ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։

vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ Էթնիկ և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Անտոն Բրեդիխինը վստահություն է հայտնել, որ Երևանն ընդհանրապես չի գիտակցում, թե որքան ռիսկային և նույնիսկ կործանարար քայլ է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը: «Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա, նրանք իսպառ չեն հասկանում, թե ինչ է պետք անել Հայաստանի պետականությունը պահպանելու համար։ Հայաստանը դե ֆակտո գնում է դեպի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները խզելու և Ռուսաստանի դաշնակից լինելուց անցում է կատարում անբարյացակամ պետությունների շարքը»,-ասել է նա։

«Դատելով Միրզոյանի հայտարարությունից՝ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ խզվելով Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայաստանը կկարողանա գոյատևել վերափոխված աշխարհի նոր պայմաններում, որոնք էլ ավելի են կյանքի կոչվելու Թրամփի երդմնակալությունից հետո։ Բայց նրանք առնվազն բաց են թողնում այն կետը, որ ընդամենը մի քանի օրից պետք է աշխատեն ոչ թե Բայդենի վարչակազմի, այլ Թրամփի վարչակազմի հետ»,– նշել է Անտոն Բրեդիխինը։

«Մինչդեռ Դոնալդ Թրամփը, ինչպես հասկանում ենք, առանձնապես հետաքրքրված չէ Հարավային Կովկասով, նրա համար շատ ավելի ակտուալ են այլ ոլորտները, առաջին հերթին՝ ԱՄՆի անմիջական մերձակայքում։ Ուստի, այս դեպքում Հայաստանի իշխանությունները կատարել են բացարձակ հիմարություն ու ևս մեկ սխալ՝ փորձելով աշխատել պոպուլիզմի վրա, վիճել Ռուսաստանի հետ և ինչ-որ կերպ օգտագործել դա Արևմուտքի հետ դիվանագիտական խոշոր սակարկության համար»,-պարզաբանել է տարածաշրջանային փորձագետը։

«Հայաստանի իշխանությունները, հավանաբար, կսկսեն խոսել ԱՄՆ–ի զորքեր մտցնելու և Հայաստանում ամերիկյան ռազմաբազա բացելու մասին, բնականաբար, նրանք կպահանջեն զենք մատակարարել իրենց բանակին և կընդգծեն, որ ամերիկացիները պետք է ուժեղացնեն իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ ճնշում գործադրելով Հայաստանի հարևանների վրա»,-եզրափակել է Անտոն Բրեդիխինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network