Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Որքանո՞վ էր նպատակահարմար նման փաստաթղթի ստորագրումը ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ, և ի՞նչ կտա այն Հայաստանին: Քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալ յանն ասում է՝ կողմ է, որ Հայաստանն աշխարհի բոլոր երկրների հետ ունենա բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրի ողջամիտ մտածող ղեկավար նման վարքագիծ պետք է դրսևորի, այսինքն՝ սպասարկի իր երկրի շահերը, դա անելու համար փորձի այդ շահերը համադրել այլ պետությունների շահերի հետ և հասնի իր նպատակների իրագործմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ստորագրված փաստաթղթին, նշում է, որ այն հիմնականում կոնկրետությունից զուրկ, գլխավորապես ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ է: «Նկատի առնելով Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆն կամ Հայաստանը ցանկացել են հայ ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ առաջ: Երկրորդ՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր երկրների պարագայում: Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ, օրինակ՝ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը, որի՝ պաշտոնը ստանձնելուն մնացել են հաշված օրեր, կա՛մ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կա՛մ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ փաստաթղթում առկա է հետևյալ ձևակերպումը՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»: «Այս մեջբերման վերաբերյալ ուզում եմ ասել հետևյալը՝ այն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆի գործող վարչակազմի մարդասեր բնույթը: Սակայն հիշյալ ձևակերպումը չի կարող վկայել ԱՄՆի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով: Առաջին՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023 թ. ապրիլի 23-ին փակել էր Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում և ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Այն որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու հազարամյակների իր բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից», փաստում է Հասան-Ջալալյանը: Հաջորդիվ՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը՝ ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայոց ցեղասպանությունը: Այս ամենը նկատի առնելով՝ հայամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հերթական հետքայլն են ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: «Իմ կարծիքով՝ Եվրամիություն մտնելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Եվրոպական միությունում գործում են բազմաթիվ չափորոշիչներ, ստանդարտներ հանրային կյանքի բոլոր առումներով, որոնց դեռևս Հայաստանը չի բավարարում: Այո, Հայաստանը կարող է ցանկություն հայտնել անդամակցել միությանը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս կողմը՝ իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետությանն ընդունել որպես իր անդամ: Մի տեղ, ուր գնում ես, քեզ պատրա՞ստ են ընդունելու: Եթե քեզ դեռևս պատրաստ չեն ընդունելու, ինչպե՞ս կարող ես մտնել այդ ֆորումի մեջ: Եվրոպական միությունն առավելապես տնտեսական ֆորում է, որտեղ անդամ երկրները բավարարում են սահմանված չափորոշիչներին: Կարծում եմ՝ դժվար է առարկել այն դատողությանը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի բավարարում ԵՄ-ի սահմանած չափորոշիչներին, հիմա ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ այդ միության անդամ: Այո, մեր արտաքին քաղաքականության առումով պետք է փորձենք դուրս գալ հետևյալ վարքագծի դրսևորումից՝ բռնել մեկի կողմը, ենթադրենք, Ռուսաստանի, և լինել բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներում, որտեղ Ռուսաստանն ունի հեգեմոն դիրք, իսկ մնացած բոլորը բացառել: Կամ, ասենք, բռնել Արևմուտքի կողմը, որտեղ Միացյալ Նահանգները տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ունի գերիշխող դիրք, և բացառել ռուսական ինտեգրացիոն գործընթացները: Այդպիսի մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև երբ անցնում ես մեկի կողմը կամ նախապատվությունը տալիս մյուսին, ինքնաբերաբար, մյուս կողմի՝ չասեմ թշնամանքը, բայց վատ վերաբերմունքին ես արժանանում: Հետևաբար՝ պետք է կարողանալ վարել հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա չվնասի երկրի արտաքին քաղաքականությանը, երկրի առջև սահմանված նպատակների իրագործմանը»,-նշում է քաղաքագետը:

Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվո՞ւմ է հավասարակշռված քաղաքականություն վարել: «Կարծում եմ՝ չի հաջողվում: Ինչո՞ւ չի հաջողվում, մի ֆունդամենտալ պատճառ եմ ուզում վկայակոչել: Դա իրենց պրոֆեսիոնալ, մասնագիտական ոչ պատրաստված, անձեռնահաս լինելն է։ Սա հստակ է, այդ մարդիկ, որոնք նշանակված են պատասխանատու պաշտոններում, իրենց տեղերում չեն: Ընդ որում՝ միայն նշանակված պաշտոնյաների մասին չէ խոսքը, սկսած Նիկոլ Փաշինյանից: Մարդիկ չունեն անհրաժեշտ, բավարար փորձառություն, գիտելիքներ իրենց վերցրած պատասխանատվությունը պատշաճ, ամբողջական, լիարժեք կատարելու համար: Բայց ուզում եմ ասել նաև հետևյալը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ավանդական կապեր, և հավաքական Արևմուտքում այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող պետություն: Վերջին շրջանում նկատում եմ, որ անընդհատ բարձրացվում է, նաև հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական շրջանակների կողմից, որ Հայաստանը որդեգրել է վեկտորի փոփոխության քաղաքականություն և այլն: Այդքան էլ համակարծիք չեմ այդ տեսակետի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրվեց, որի դերն ու նշանակությունը, ի դեպ, չպետք է գերագնահատել: Այնպես չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները դրվեցին ավելի բարձր մակարդակի վրա, քան հայ-ռուսական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես դաշնակցային, ստրատեգիական հարաբերություններ, ԱՄՆ-ի դեպքում խոսքը ռազմավարական գործընկերության մասին է: Սա ևս կարևոր էլեմենտ է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Վերադառնալով «տպավորություն է, որ Հայաստանը փոխում է վեկտորը» դիտարկմանը: Ուզում եմ իմ անհամաձայնությունը կամ այդ տեսակետին կողմ չլինելը հիմնավորել հետևյալ կերպ: ՌԴ բոլոր պաշտոնյաները ևս խոսում են այն մասին, որ Հայաստանը փոխում է վեկտորը, հեռանում է և այլն, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Դա Ռուսաստանի Դաշնության նախագահն է: Երբևէ նկատե՞լ եք, որ նա հայ-ռուսական հարաբերությունների մասին հրապարակային խոսելիս նման կարծիք հայտնի: Երբևէ այդպիսի փաստ չի արձանագրվել: Հակառակը՝ երբ առիթ է ունենում խոսելու հայռուսական հարաբերությունների մասին, ընդգծում է՝ դրանք վերընթաց զարգացում են ապրում՝ մասնավորապես հիշատակելով Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի շեշտակի զարգացումը: Եթե Հայաստանը փոխում է իր վեկտորը և այլն, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ՌԴ-ի հետ ունենա զարգացող, վերընթաց աճ ապրող, ընդ որում՝ թվային ցուցանիշներով, առևտրատնտեսական կապեր: Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member