Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Վրաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Իրակլի Կոբախիձեն բանակցություններ են վարել Բաքվում։
Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության 10-րդ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ բանակցություններ է վարել վարչապետ Ալի Ասադովի հետ։
«Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության հետագա խորացման հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Մենք կարևորել ենք համագործակցության ընդլայնումը առևտրատնտեսական, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում։
Մեր ռազմավարական գործընկերությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կայունության և մեր գործընկերների համար հուսալի հաղորդակցության ապահովման գործում»,- գրել է Կոբախիձեն Х սոցցանցում։
Վրաստանի վարչապետը նաև ասել է, որ անկեղծորեն շահագրգռված են կոնկրետ գործնական քայլերի իրականացմամբ և տարածաշրջանում համագործակցության առաջմղմամբ։ «Վրաստանը կողմերին [Հայաստանին և Ադրբեջանին] առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավում տարբեր ոլորտներում»: Այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացման ժամանակ:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, բայց, միևնույն ժամանակ, կօգտագործենք առկա հնարավորություններն ավելի արդյունավետ համագործակցության համար»:




















































