Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն Գրիգորյան
BLOGՍուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համացանցում, այդ թվում՝ որոշ լրատվամիջոցների ակտիվ ջանքերով, շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք։ «Ի ապացույց» այս պնդման՝ բերվում է իմ և մի քաղաքացու անձնական նամակագրություն (ձայնային հաղորդագրության տեսքով)։
Այդ հաղորդագրության մեջ բովանդակային առումով նշվում է հետևյալը․ «Ինչ վերաբերում է մարզային ուղևորափոխադրողներին, ապա այստեղ մեկ այլ գլոբալ խնդիր ունենք, քանի որ այսօր այդ ուղևորափոխադրողները ուղևորներին հասցնում են մինչև Երևանի կենտրոնական հատվածներ, ինչն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Ճիշտ մոտեցումն այն է, որ միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտը պետք է կանգնի ավտոկայանում, որտեղից ուղևորն արդեն օգտվի Երևանի ներքաղաքային տրանսպորտից»։
Եվ ահա որոշ անձինք և լրատվականներ այս խոսքերիս տալիս են առաջին պարբերության մեջ նշված գնահատականը, կառուցում վերլուծություններ, թե դա արվում է, որ լրացուցիչ բեռ դրվի քաղաքացիների ուսերին։
Հարգելինե՛րս, թերևս ցավոք սրտի ձեր համար, ձեր բանավեճն այս հարցով ինձ հետ չէ, քանի որ ես չեմ այդ մտքի հեղինակը։ Առաջարկում եմ ծանոթանալ WYG կազմակերպության զեկույցին, որից համապատասխան հատվածը տեղադրում եմ ստորև։
Գուցե ավելորդ է, բայց նշեմ, որ այս զեկույցը պատրաստվել է շատ ավելի վաղ, քան ես որևէ պաշտոն եմ ստանձնել քաղաքապետարանում, և ես չէի, որ բոլորովին վերջերս,հեռուստաբանավեճի ժամանակ, այդ զեկույցին անդադար հղում էի անում՝ որպես ճշմարտության անքննելի աղբյուր։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



