Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Տեղի ունեցավ International Media Holding–ի 2015թ. մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

SOCIETY

Հունվարի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահում տեղի ունեցավ International Media Holding-ի կողմից կազմակերպված«Մրցանակաբաշխություն 2015» արարողությունը:International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Ուրախ եմ տեսնել բոլորիդ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությանը։2015 թվականն իսկապես բարդ էր, ինչը թույլ է տալիս վստահաբար ասել, որ IMH-ի լրատվական հարթակների միջոցով անցկացված հարցումներում ՀՀ քաղաքացիների լավագույն գնահատականներին են արժանացել այն գործիչները, որոնք իրենց նվիրված և արդյունավետ աշխատանքով ապացուցել են, որ անգամ ամենադժվար և շրջադարձային ժամանակաշրջանները չեն կարող խոչընդոտել երկրի բնականոն զարգացմանը։ Մարդիկ, որոնք լավագույնն են իրենց բնագավառում և ամեն ինչ արել են, որպեսզի իրենց վստահված ոլորտը լինի ամուր և հուսալի։ 

Սիրելի՛ ընկերներ, Internatioal Meida Holding–ի այս մրցանակաբաշխության հիմնական նպատակը պետական և հասարակական կառավարման ինստիտուտների աշխատանքի բարելավմանը և որակի բարձրացմանը նպաստելն է։ Այսպիսի մրցանակաբաշխության միջոցով, մենք փորձում ենք նոր զարկ տալ հասարակական կարևորագույն ինստիտուտների փոխգործակցությանը։ Սա է այն բարդ առաքելությունը, որն իր ուսերին է վերցրել International Media Holding–ը՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին հասցնելով ՀՀ քաղաքացիների գնահատականներն ու դժգոհություններն իրենց գործունեության վերաբերյալ։ International Media Holding–ի թիմի աշխատանքային գործունեության հիմնական նպատակն է աջակցել հասարակական–քաղաքական կյանքում առանցքային նշանակություն և կարևորություն ունեցող մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական բարձր արժեքների ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը։

Կարելի է վստահաբար նշել, որ International Media Holding–ի այս մրցանակաբաշխությունը հայկական մեդիադաշտի այն միջոցառումներից է, որն իր ազդեցության գոտում տարեցտարի նոր ոլորտներ է ընդգրկում։ Դա հնարավոր է դարձել մեր թիմի նվիրված աշխատանքի և ձեզ հետ ակտիվ գործակցելու շնորհիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում նվիրումն ու աշխատասիրությունը հայկական մեդիադաշտում ամրագրեցին միմյանց աշխատանքը գնահատելու և լավին՝ լավ, վատին՝ վատ ասելու մշակույթը։ Կարծում եմ՝ սա մեծ և կարևոր ձեռքբերում է, որն այլևս պատկանում է ոչ միայն մեր մեդիահոլդինգին, այլև՝ մեդիաոլորտում գործող ցանկացած անհատի։

Կրկին շնորհավորում եմ այսօրվա բոլոր մրցանակակիրներին և ներկա գտնվողներին։ Թող հասարակության գնահատականը նոր ուժ և եռանդ տա ձեր գործունեությանը և թող այն ոգևորիչ լինի բարի ձգտումներ ունեցող ուրիշ գործիչների համար ևս։ Շնորհակալություն բոլորին մասնակցության և համագործակցության համար»:

2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով: Ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվել է առցանց (online) քվեարկություն Lurer.com և Mediamall.amկայքերում։ «Դեմ առ դեմ» հարցումներով ընտրված 5 թեկնածուներն առցանց քվեարկությանը մասնակցել են զրոյական ցուցանիշներով։ Յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկվել են 2015թ. ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած գործիչները, ում գործունեության դրական արդյունքները տեսանելի են եղել թե՛ պետության և թե՛ հասարակության համար։ Հայտնի փաստ է, որ պետական–հասարակական կենսագործունեության կարևորագույն ոլորտներում գործունեություն ծավալած յուրաքանչյուր գործչի համար սեփական աշխատանքի լավագույն գնահատականը հասարակության դրական վերաբերմունքն է։

2015թ. լավագույնը ճանաչված գործիչներին International Media Holding–ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանի կողմից հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ, պատվոգրեր և «Հայ–պարսկական 449-451թթ. պատերազմը» աշխատությունը՝ հեղինակի՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, ճանաչված գիտնական Արմեն Այվազյանի մակագրությամբ: Աշխատությունը նոր խոսք է հայ պատմագիտության մեջ: Գիրքը ներկայացնելիս պարոն Այվազյանը շեշտեց, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա մեր երկրի ոչ վաղ անցյալի պատմությունը, հերոսական դրվագները և հավելեց, որ այդ գիրքն ավելին է, քան ուղղակի գիտական աշխատությունը:

Այնուհետև ներկայացվեցին հարցումները և քվեարկության արդյունքները:

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցումներից է եղել «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելության ղեկավարը (Հայաստանում նստավայր ունեցող)»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 36%-ը, քվեարկել է Ռիչարդ Միլսի (ԱՄՆ) օգտին: 

Mediamall.am-ի հարցումների շարքն սկսվել է «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մշակութային գործիչը» հարցադրմամբ: Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝56%-ը, քվեարկել է Հայկ Մարությանի օգտին:

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն քաղաքապետը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 46%-ը, քվեարկել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օգտին:

Հաջորդ հարցումը եղել է՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞րն է տարվա լավագույն ՀՀ իրավապահ մարմինը»: Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%-ը, քվեարկել է ՀՀ ոստիկանության օգտին: ՀՀ ոստիկանության օգտին քվեարկել է ավելի շատ հարցման մասնակից, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին միասին վերցրած։

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն երգիչը/երգչուհին» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 27%-ը, կարծում է, որ տարվա լավագույն երգչուհին Քրիստինե Պեպելյանն է:

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մարզպետը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 37%-ը, տարվա լավագույն մարզպետ է համարել Աշոտ Ղահրամանյանին(Արմավիրի մարզ):

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավարը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 39%-ը, իր ձայնը տվել է Արա Սադոյանին (Կենտրոն):

Հաջորդ հարցումը եղել է հետևյալ հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն նախարարը»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40%-ը, քվեարկել է Գագիկ Բեգլարյանիօգտին (Տրանսպորտի և կապի նախարար):

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մարզիկը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 43%-ը, քվեարկել է Միհրան Հարությունյանի օգտին, ինչի արդյունքում նա ճանաչվել է քվեարկության հաղթողը:

ԼՈՒՐԵՐ.com-ի վերջին հարցումը եղել է հետևյալ հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա բարերարը»:

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%, համարել է, որ տարվա բարերարը Գագիկ Ծառուկյանն է: Պարոն Ծառուկյանի օգտին քվեարկել են ավելի շատ, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին՝ հանրագումարով։

Միջոցառման ավարտին մրցանակակիրներն ու հյուրերը ջերմ մթնոլորտում կիսվեցին տպավորություններով՝ բարձր գնահատելով International Media Holding-ի կողմից իրականացվող հարցումների և ամփոփիչ մրցանակաբաշխության նշանակությունը: 

Մրցանակաբաշխությունը լավագույնս բնութագրում են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանՌիչարդ Միլսի խոսքերն այն մասին, որ իր համար International Media Holding-ից մրցանակ ստանալը նույնն է, ինչ «Օսկար» ստանալը:

Ցանկացած նման նախաձեռնություն իրականում շատ կարևոր դեր է խաղում մեր երկրի կառավարման, տարբեր ոլորտների բարելավման հարցում: Ոլորտների այն ղեկավարներին, որոնք ճանաչվում են լավագույնը, իրենց արդյունավետ աշխատանքի գնահատականը կարող է էլ ավելի ոգևորել, նպաստել ավելի մեծ եռանդով աշխատելուն և կրկին դրական գնահատականների արժանանալուն: Իսկ տարբեր անվանակարգերում ամենաբարձր տեղերը չգրաված պաշտոնյաների ու գործիչների մոտ այսպիսի նախաձեռնություններն առնվազն ցանկություն կառաջացնեն ակտիվացնել իրենց գործունեությունը, հանդես գալ նոր որակներով, նոր մտքերով և ձգտել հաջորդ մրցանակաբաշխությանը իրենց ոլորտում ճանաչվել լավագույնը: Այս ամենի արդյունքում կշահեն ոչ միայն գործիչները, պաշտոնյաները, այլ նաև հասարակությունը, քանի որ յուրաքանչյուր ոլորտի բարելավումով կփոխվի նաև մեր կյանքի որակը:

International Media Holding-ը ոչ միայն շարունակական կդարձնի նման միջոցառումները, այլև մշտապես հանդես կգա նորանոր հետաքրքիր նախաձեռնություններով:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6