Առաջին հայացքից սա սովորական ինքնաթիռ է, բայց բավական է ներս մտնեք և կապշեք ձեր տեսածից (լուսանկարներ)
LIFEAirplane Suite–ը, դա 1960 թ.–ի արտադրության ИЛ-18 մոդելի ինքանթիռ է, որը վերածվել է հյուրանոցի։ Այն ունի 39 մ երկարություն և տեղակայված է Նիդերլանդների Teuge օդանավակայանում։ Ինքնաթիռը 1964-86 թթ. պատկանել է Interflug ավիաընկերությանը։ Այն տեղափոխում էր 120 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Եղել է մի շարք երկրներում։
Բեռլինյան պատի փլուզումից հետո, ինքանթիռը 15 տարի ծառայեց որպես էքսկլյուզիվ ռեստորան։ Եվ ահա, 2007 թ.–ին Hotelsuites.nl ընկերության կողմից գնվեց և վերափոխվեց։ Այսօր այն իրենից շքեղ լյուքս համար է ներկայացնում` նախատեսված 2 անձի համար։ Ինքնաթիռ–հյուրանոցի ներսում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն. լոգարան,ջակուզի, ինֆրակարմիր շոգեբաղնիք, մինի–բար, հեռուստացույց, օդորակիչ, WiFi և շուրջօրյա սպասարկում։















1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



