Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատանքի են ընդունում ընտրողաբար. նախկին նախարար

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության աշխատանքում կորպորատիվ բաղադրիչ է առկա, աշխատանքի են ընդունում կամայական և ընտրողաբար: Այդտեղ Հարվարդի շրջանավարտներին անգրագետ, իսկ դիվանագիտական աշխատանքի համար ոչ պիտանիներին արժեքավոր են համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հանդես է եկել Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Լատվիայում եւ Էստոնիայում Ադրբեջանի նախկին դեսպան Թոֆիք Զուլֆուգարովը` մեկնաբանելով ԱԳՆ-ից մի շարք դիվանագետների աշխատանքից ազատելու փաստը:

«Հարվարդի համալսարանի շրջանավարտներին մեր ԱԳՆ-ում անգրագետ մարդ են համարում: Այդտեղ «մեր մարդն է, մեր մարդը չէ» կորպորատիվ սկզբունքով են գործում: Նրանց, ով բացարձակապես պիտանի չէ դիվանագիտական աշխատանքի համար եւ պատշաճ կերպով չի պահում իրեն, համարում են արժեքավոր աշխատակից եւ հմուտ դիվանագետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի կադրային քաղաքականությունը հիմնովին սխալ է, եւ այդ խնդիրն անհրաժեշտ է ուղղել», -ասել է նա:

Պատասխանելով այն հարցին` պե՞տք է արդյոք արտգործնախարար Էլմար Մամեդյարովից պահանջել հրաժարական, Թոֆիք Զուլֆուգարովը պատասխանել է, որ դա երկրի նախագահի առանձնաշնորհն է, միաժամանակ նշելով, որ պետք է շատ լուրջ քայլեր կատարվեն կադրային խնդիրները լուծելու համար:

2015 թվականի մայիսի 19-ին Բաքվում բնակելի շենքում հրդեհից հետո, որի ժամանակ 15 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էին, չինովնիկների նկատմամբ քննադատություն թույլ տված մի շարք դիվանագետներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել են:

Բացի այդ, վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ նրա որոշ աշխատակիցներ ներքաշվել են մի քանի սկանդալների մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էլմար Մամեդյարովը չի կարողանում կատարել իր անմիջական պարտականությունները: ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձեւի մերժումը եւս ներկայցվել է որպես Ադրբեջանի ԱԳՆ-ի անգործունեության արդյունք:

Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ օրերս հետ է կանչվել Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովը, որի կինը փորձել էր տեսուչներին 500 եվրո կաշառք տալ վարորդական իրավունք ստանալու համար: Հետ է կանչվել նաեւ Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Գվատեմալայում, Պանամայում, Պերույում, Հոնդուրասում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը: Նշվել էր, որ կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ Ադրբեջանի այլ դինագիտական ներկայացուցչություններում:

2015 թվականին Ադրբեջանի 6 դիվանագետներ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների պատճառով հրաժարվել են վերադառնալ հայրենիք: Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակից Սամիր Իսմայիլովը որոշել են մնալ Բելգիայում: Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան զինվորական կցորդ Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ ապաստան է խնդրել իր ծառայության երկրում: Դիվանագետներ Ֆարիդ Սուբհանվերդիեւը եւ Անար Հասանովը` Ավստրալի այում: Բաքու չի ցանկացել վերադառնալ նաեւ Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիեւը:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network