Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե այսօրվա գլխացավանքը լուծվում է Ադրբեջանի ձեռքով ՀՀ-ին չեզոքացնելով, բոլորը դրան համաձայն կլինեն. Արտակ Զաքարյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Բոլորը վաճառելու են Հայաստանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գերտերություններին այս պահին Հայաստանը Սյունիքով հետաքրքիր է:

«Եթե Իրանը և Թուրքիան ասում են, որ պետք է մի հատ քննարկենք Զանգեզուրի խնդիրը և դրա մասին Հայաստանի հարցը չկա, այսինքն ի՞նչն ենք քննարկում: Պարզ է, որ Թուրքիային պետք է անխոչնդոտ ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, դեպի, այսպես ասած, միջին միջանցք: Իսկ Հայաստանը այս ծրագրերի համար կարող է ստոպ լինել, հատկապես, որ Հայաստանը ինքնուրույն չի: Այսօրվա դրությամբ, այդ ստոպի կոճակը կարող է լինի Արևմուտքում, Ռուսաստանում, կարող է լինի այլ տեղ, և դրա համար թուրքերը մտածում են, որ ավելի հեշտ է ռազմական ուժով վերցնելը, հատկապես, որ Հայաստանը իշխանություն չունի»,-ասաց նա:

Զաքարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունը նման զարգացումների պայմաններում ոչ մի արձագանք չի անում. «Ոչ Թուրքիայի հայտարարություններին է արձագանքում, ոչ Ադրբեջանի, ոչ մի բանի չի խառնվում, իրենց համար անգլերեն են սովորում, հեծանիվ են քշում:

Ամբողջ ողբերգությունը նա է, որ ընդդիմության մոտ էլ չի երևում հարցի լուծման բանալին, հանգուցալուծումը և այսպես ընդդիմության որոշ մանր-մունր էլեմենտներ, դրանից փորձում են օգտվել՝ այլ ինչ մերկանցիլ շահեր առաջ տանելու համար։

Հանրապետականի համար այսօր իհարկե իշխանափոխությունը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգը, որովհետև դա է լուծման տանող ճանապարհը: 

Մյուսը այն է, որ այսօր, այո, կան հնարավորություններ, կան քաղաքական լուծումներ, որոնցով հնարավոր է գոնե մի քանի տարի բալանսը պահել, եղածը պահել, մինչ որ համաշխարհային որոշակի ստաբիլիություն կլինի»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը:

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը այսօր արդեն ոչ թե նպատակ է, որ նրան կհեռացնեն ու բոլոր հարցերը կլուծվեն, այլ նպատակը երկիրը այս աղետալի վիճակից դուրս բերելն է, իսկ այդ նպատակին հասնելու թիվ մեկ միջոցը իշխանափոխություն է. «Այսինքն պետք է վարորդին իջեցնես ղեկից, որ կարողանաս հասնես քո ուզած տեղը»:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ինչքան էլ քննադատում էր Ադրբեջանի ռեժիմը, հիմա արդեն Թրամփի իշխանության օրոք դա կարող է ամբողջությամբ փոփոխվել և չոր շահերի հաշվարկի հիման վրա Ադրբեջանը դառնա կարևոր։ «Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր է, Միացյալ Նահանգների համար կարևոր է, իր համար Թուրքիայի միջոցով ստեղծում է նաև Արևմուտքի հետ դաշնակցություն: Տարածաշրջանում ինքը համարվում է Ռուսաստանի շահերի կրողը, Իրանի հետ իր խնդիրները կարծես թե ինչ-որ ձևով կարողանում է լուծել, կարողանում է խուսափել Իսրայելի առջև ստանձնած իր պարտավորություններից և դրա փոխարեն այլ ծառայություններ մատուցել, և արդյունքում ի՞նչ է իրեն պետք՝ այդ բոլորի շահերը ապահովելու համար Հայաստանին չեզոքացնել։  Այդ մեծ գլոբալ մեծ գլոբալ շահերի մեջ այդ խոշոր պետությունները աչքը կփակեն Ադրբեջանի այդ շահի վրա:

Իհարկե, դրանով շատ ավելի մեծ պրոբլեմ կստեղծեն հետագայում պանթուրանիզմի և թուրքախոս երկրներից կախվածության մեջ դնելով և ռուսներին, և արևմուտքին, և Չինաստանին և Հնդկաստանին, բայց այսօր դա արդեն հետագայի գլխացավանք է, այսպես ասած, այսօրվա գլխացավանքը, եթե լուծվում է Հայաստանին չեզոքացնելով և դա լուծվում է Ադրբեջանի ձեռքով, այսօր համաձայն կլինեն բոլորը»,- հայտարարեց Զաքարյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank