Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Արտակարգ դեպք Վրաստանում. ռուս զբոսաշրջիկների են առևանգել Սվանեթիում

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունվարի 4-ի գիշերը տեղի բնակիչների և ռուս զբոսաշրջիկների միջև զինված հակամարտություն է տեղի ունեցել, որից հետո անհայտ անձինք զենքի գործադրմամբ առևանգել են ռուս տղամարդուն և նրա ընկերուհուն, որոշ ժամանակ անց կնոջը բաց են թողել, իսկ տղամարդու տեղը մինչ օրս հայտնի չէ:

MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել առեղծվածային միջադեպից:

Մասնավորապես, ազգությամբ ռուս մի տղամարդ և կին Զուգդիդիից մեքենայով շարժվել են դեպի Մեստիա, և ճանապարհին կոնֆլիկտ է տեղի ունեցել իրենց հետապնդող մի մեքենայի մեջ գտնվող անձանց միջև: Առևանգված տղամարդու հետ գտնվող կնոջ հարազատները պատմում են հետևյալը.

«Մենք մեքենայով գնում էինք դեպի Թեթնուլդի և ձյուն եկավ։ Թունելի հետևից կանգ առանք ձյունը նայելու և տեսանկարահանեցինք։ Առաջին անգամ, երբ նրանք անցան մեր կողքով, կանգ առան և հարցրին՝ մեզ օգնության կարիք կա՞: Ասացինք՝ ոչ շնորհակալություն, պարզապես նկարում ենք, և նրանք գնացին: Հետո մենք առաջ անցանք, նրանք կանգնած էին ճանապարհի եզրին։ Ճանապարհին մենք հանդիպեցինք խրված մեքենայի, Վիտյան նրանց դուրս հանեց պարանով։ Այդ պահին սպիտակ «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան անցել է կողքով ու կանգ չի առել։ 

Երբ Վիտյան հեռվից տեսավ, որ նրանք կանգնած են ճանապարհի կեսին, խնդրեց, որ իրեն դանակ տա ձեռնոցների խցիկից։ Նա կանգ առավ, դուրս եկավ ու հարցրեց, թե ինչ է պատահել։ Նրանից պոմպ են խնդրել։ Նա հանեց պոմպն ու տվեց նրանց։ Հետո սկսվեց ինչ-որ կոնֆլիկտ։ Ասում էին հեռախոսներդ տվեք, ինչի՞ եք մեզ նկարում։ Նա բարձրացավ ներս և վերցրեց Վիտյայի հեռախոսներից մեկը: Նա խնդրեց, որ ինձ ձեռք չտան։ Նա նորից մտավ ներս ու վերցրեց 2-րդ հեռախոսը։ Հետո նրանց միջև երկխոսություն սկսվեց, ես միայն Վիկտորի ձայնը լսեցի։ Հետո եղավ 2 կրակոց, ես չտեսա ինչ ուղղությամբ էին այդ կրակոցները, որից հետո ես այլրս չտեսա Վիկտորին։ Նրանցից մեկն ատրճանակով մոտեցավ ինձ, ուղղեց դեպի ինձ և պահանջեց, որ հեռախոսը տամ, չսպասեց, երկուսն էլ նստեցին մեր մեքենան և ուղիղ քշեցին, հետո նա, որը հետևում էր նոգած, դուրս թռավ մեքենայից: Մենք ուղիղ գնացինք։ Հետո մի «Սուբարու» բարձրացավ, մեր մեքենան վարողը շրջվեց, իջավ ու նստեց «Սուբարու»: 10 րոպեով գնացին, այդ պահին զանգեցի 112, հասցրի բացատրել, որ Մեստիայից մոտ մեկ ժամ է մնացել, մեր մեքենայի համարը տվեցի ու ամեն ինչ բացատրեցի»:

Այնուհետև կինը փակվել է մեքենայում, նրանք վերադարձել են, և նա սկսել է կոտրել ապակին։ 

«Բացեցի մեքենան, ասաց՝ տռղափոխվիր ուղևորի նստատեղին, ես փոխեցի տեղս և լուռ գնացի։ Ես խնդրեցի, որ գնանք, ոչ թե սպանենք, ասաց՝ քեզ ոչ ոք չի սպանելու։ Ես հասա այն բլուրը, որը նրանք ցանկանում էին բարձրանալ, բայց ես չկարողացա Skoda-վ, իսկ Subaru-ն արդեն առաջ էր անցել: Հետո նա ետ կանգնեց, մեր մեքենայից իջավ, նստեց Subaru-ի մեջ, ու գնացին։ Հետո կարողացա հանել հեռախոսը և նորից զանգահարեցի 112, կանգնեցրի անցնող երկու մեքենա։ Որոշ ժամանակ անց ժամանեցին ոստիկանները։  Անմիջապես պիկապներով այնտեղ գնացին ավտոմատներով զինված ոստիկանները, և այս ամենը շարունակվում է մինչ օրս»,-պատմել է տուժած կինը:

Այս պահին առկա տեղեկություններով` տղամարդուն դեռ չեն գտել։ Մեքենաները հայտնաբերվել և բերվել են Մեստիա։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Կողոպուտ» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով, կատարվում են քննչական գործողություններ, որոնվում են հարձակվողները։

Վահե Մակարյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank