Հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցում գտնվող երկհարկանի բնակարանում․ կա երկու զոհ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 6-ին, ժամը 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:
Հետևեք մեզ՝ այստեղ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



