Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին բողոքի ցույցերին մասնակցած օտարերկրյա երկրների 25 քաղաքացիների երկրից արտաքսման ընթացակարգերը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Euromedia24-ը։
«Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը սկսել է արտաքսման ընթացակարգը, կան օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր մասնակցել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին, որոնց նկատմամբ դատարանը տարբեր վարչական պատժամիջոցներ է կիրառել․ անձինք, որոնցից 10 օտարերկրյա քաղաքացիներ են, արդեն լքել են Վրաստանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հանրապետությունից վտարվել է 91 օտարերկրացի, որոնցից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը։ Նրանց թվում են Իրանի, Ալժիրի, Հնդկաստանի, Մարոկկոյի, Շրի Լանկայի, Եգիպտոսի, Պակիստանի, Նիգերիայի, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Ինչ վերաբերում է ողջ 2024 թվականի տվյալներին, ապա երկրից արտաքսվել է, ընդհանուր առմամբ, 430 օտարերկրացի, ինչը 126%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



