Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը կասեցնելն աբսուրդի ժանրից է. Արա Խզմալյան

SOCIETY

Պետական կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելն աբսուրդի ժանրից է: Նման կարծիք«Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյանն` անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող իրավիճակի ն և ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակին, որում նա խնդրում էր ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը:

«Նման նախադեպ մենք չունենք: Նման քայլի գնալու որևէ իրավական հիմք չկա, որովհետև չի կարող մի տեսակետի հիման վրա ամբողջ թատերախմբի գործունեությունն, առանց որևէ լուրջ հիմնավորման, իրավական, կարգապահական խախտումների, կասեցվել: Որևէ մեկին աշխատանքից ազատելը բարդ պատմություն է, բայց պահանջել, որ ամբողջ խմբի գործունեությունը կասեցվի, անհնար է: Ոչ մի տնօրեն, ոչ մի նախարար դրա տակ չի մտնի: Նշանակում է` միանգամից տասնյակ մարդկանց մատնել սովի: Պատկերացնո՞ւմ ենք, ինչ կլինի, երբ 70 մարդ միասին դիմի դատարան և պահանջի ազատման հիմնավորում: Մի բան առաջարկելուց առաջ մարդ պետք է երկար մտածի: Ընդ որում` դիմել բաց նամակով, առավել անհասկանալի է»,-նշեց Արա Խզմալյանը:

Հունվարի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արա Խզմալյանը:

«Արմենպրես»-ի հարցին` արդյոք թատրոնում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նշված էր Արմեն Մելիքսեթյանի` նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված բաց նամակում, Խզմալյանը պատասխանեց, որ նիստի օրակարգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հարցը ներառված չի եղել:

«Օրակարգում կառուցվածքային փոփոխությունների խնդիր չկար: Եղել է ֆինանսական և բովանդակային հաշվետվություն, 2016-ի ընթացիկ խաղացանկի քննարկում և հաստատում, 2016-ի ստեղծագործական ծրագրերի և թատրոնում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի քննարկում»,-շեշտեց նա:

Դիտարմանը` արդյոք Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը մնալու է թատրոնում, շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ ոչ, Արա Խզմալյանը նշեց.

«Շարունակելո՞ւ է, թե ոչ` կարող է որոշել միայն թատրոնի տնօրենն իր ձեռքի տակ եղած փաստական հիմքերի հիման վրա: Ես չեմ կարող ասել: Մեր նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ հակադիր կողմերին արտահայտվելու, համագործակցության եզրեր գտնելու, հարցը խաղաղ կարգավորման բերելու հնարավորություն կտրվեր: Դրանից հետո` ինչպես կդրսևորվեն` կորոշի թատրոնի կոլեկտիվը, տնօրենը: Գեղարվեստական խորհրդի խնդիրը չէ: Ինքս կարծում եմ, որ ճիշտ կլիներ պարոն Մելիքսեթյանը բոլոր իր պատկերացումները, իր սկզբունքներն արտահայտեր, երբ ստանձնում էր այդ թատրոնի ղեկավարու թյունը: Խնդիրն այն է, որ 1-1,5 տարի աշխատելուց հետո նոր առաջարկել գործող կոլեկտիվի կազմալուծում`որևէ մեկը չի կարող հասկանալ և ընդունել»,-հավելեց նա:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահի խոսքով` իրենք դիտարկել են նաև թատրոնի ֆինանսական ցուցանիշները: «Բավական լավ պատկեր է, հիմա այլ խնդիր է` հավանո՞ւմ ենք ներկայացումները, չե՞նք հավանում: Բայց հարցը բաց նամակով և հրապարակային ձևով չի լուծվում: Ավելի լուրջ խնդիրներ կան»,-շեշտեց նա:

Արա Խզմալյանը նաև հաստատեց, որ երկու նոր ներկայացման հայտ է ներկայացվել, որից մեկը Արմեն Մելիքսեթյանն է առաջարկել:

«Եթե կարող է, թող աշխատի, համախմբի կոլեկտիվին, և իրականացնի բեմադրությունը: Ես նիստի ժամանակ էլ ասացի` չեմ պատկերացնում, թե բաց նամակից հետո այդ համագործակցությունն ինչպես է կարող է ընթանալ: Թատրոնի ներքին խնդիրն է: Մենք քննարկել ենք ստեղծագործական խնդիրներ և ամեն ինչ արել ենք, որպեսզի տնօրենը և ռեժիսորը կարողանան հասկանալ հակասությունների պատճառը: Թե ինչ եզարակացությունների կգան և կկարողանա՞ն արդյոք համագործակցել` ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բաց նամակ է գրել և խնդրել ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ: Հրապարակումներում նշվում էր, որ թատրոնում առկա են տարաբնույթ խնդիրներ:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնությն հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ «Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեագրած բաց նամակն ուղարկվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ պարզաբանումների համար, և հունվարի 29-ին գեղարվեստական խորհրդի նիստում ընթացքում քննարկվելու և պարզաբանվելու են թատրոնի 2016 թվականի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education