Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում․ «Հետք»

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել:

«Հիշեցնենք, որ ավիացիայում պատահար է համարվում այն իրադարձությունը, որի ժամանակ որեւէ անձ ստանում է մահացու կամ լուրջ մարմնական վնասվածք, կամ երբ ավերվում է օդանավի կառուցվածքը, ինչը սովորաբար պահանջում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում: Պատահար են համարվում նաեւ այն դեպքերը, երբ օդանավն անհետ կորչում է կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալն անհնար է: Մարդկային զոհի հանգեցրած պատահարը դասակարգվում է որպես աղետ, իսկ առանց զոհի պատահարը՝ վթար:

1961 թվականը ողբերգական ստացվեց հայկական քաղավիացիայի համար: Այդ տարվա ապրիլի 24-ին աղետի ենթարկվեց Երեւան-Ստեփանավան չվերթն իրականացնող «Ան-2» ինքնաթիռը: Զոհվեց 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Սա աննախադեպ աղետ էր հայկական քաղավիացիայի պատմության մեջ: Հուլիսի 11-ին էլ աղետի ենթարկվեց Եղեգնաձորից Երեւան թռչող «Յակ-12» օդանավը, զոհվեց 1 հոգի: Իսկ սեպտեմբերի 10-ին 3 առեւանգիչներ փորձեցին փախցնել Երեւան-Եղեգնաձոր չվերթն իրականացնող «Յակ-12» ինքնաթիռը, որով պիտի մեկնեին Թուրքիա: Առեւանգման փորձը ձախողվեց, առեւանգիչներից մեկը զոհվեց աղետի հետեւանքով, մյուս երկուսը դատապարտվեցին մահվան:

Վերջին պատահարը գրանցվեց տարվա վերջին օրը՝ 1961-ի դեկտեմբերի 31-ին: Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս մեկը տեղի ունեցավ Հայաստանի սահմաններից դուրս:

Դեկտեմբերի 29-ին, 30-ին ու 31-ին վատ եղանակային պայմանների պատճառով ԽՍՀՄ կովկասյան տարածաշրջանում բազմաթիվ չվերթեր ուշացան: Թբիլիսիի օդանավակայանում շուրջ 500 ուղեւոր էր հավաքվել: Հայկական առանձին ավիախմբի շարժակազմում գտնվող «Իլ-18» (խորհրդային գրանցումը՝ СССР-75757) ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթը, վայրէջք էր կատարել Թբիլիսիում: Երեւանի օդանավակայանը վատ եղանակի պատճառով տեւական ժամանակ փակ էր, եւ շատ ուղեւորներ արդեն սկսել էին վերադարձնել տոմսերը:

Ամսի 31-ի օրվա երկրորդ կեսին բացվեց Միներալնիե Վոդիի օդանավակայանը: Քաղաքացիական օդանավատորմի վրացական վարչության ղեկավարությունը կապվեց Հայկական առանձին ավիախմբի ղեկավարության հետ՝ խնդրելով թույլատրել օգտագործել այդ ժամանակ Թբիլիսիում գտնվող հայկական կողմի «Իլ-18» տիպի 2 օդանավերը: Դրանցով պիտի լրացուցիչ թռիչքներ իրականացվեին՝ Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանում մնացած ուղեւորներին իրենց վերջնակետեր հասցնելու համար: Հայկական կողմը սկզբում մերժեց ինքնաթիռների օգտագործման խնդրանքը, սակայն հետո, տեղեկանալով, որ Երեւանի օդանավակայանը դեռ փակ է մնալու, համաձայնեց:  

Դեկտեմբերի 31-ին Թբիլիսիի օդանավակայանում դեպի Մին. Վոդի թռիչքի նստեցման հայտարարություն չարվեց, սակայն հենց ուղեւորակամրջակը մոտեցավ ինքնաթիռին, հավաքված զանգվածն անկազմակերպ շտապեց դեպի օդանավ (СССР-75757): Ավիատոմսերի ստուգում չիրականացվեց: Օդանավի սրահի լցվելուց հետո ուղեւորակամրջակը, որի մեջ դեռ մարդիկ կային, սկսեց հեռանալ ինքնաթիռից: Հետո պարզվեց, որ բորտ-մեխանիկն ու բորտ-ուղեկցորդուհիներից մեկը չեն հասցրել նստել օդանավ: Վերջիններիս համար սանդուղք իջեցվեց, որով, սակայն, եւս մի քանի հոգի մտան օդանավ: Այս ամենի հետեւանքով 84 ուղեւորի համար նախատեսված «Իլ-18»-ում հայտնվեց 110 ուղեւոր:

Թբիլիսիից օդանավը թռավ 16:55-ին: 26 ուղեւոր, որոնց համար ազատ նստատեղ այլեւս չկար, կանգնած էին մնացել կամ տեղավորվել էին նստատեղերի շարքերի միջեւ՝ ճամպրուկների վրա, զբաղեցրել էին նաեւ բուֆետն ու ուղեբեռի տեղավորման համար նախատեսված պահարանը: Այսպիսով՝ օդանավը գերբեռնված էր: Նկատենք, որ «Իլ-18Վ» տիպի այս օդանավը նոր բորտ էր, արտադրվել էր հենց 1961-ին:

Մինչեւ Միներալնիե Վոդի չվերթն անցավ առանց խնդիրների: Վայրէջքի փուլում Մին. Վոդիի օդանավակայանի երկնքում 10 բալ ամպամածություն կար, որի ստորին շերտը 120 մ բարձրության վրա էր, մշուշ էր, թույլ ձյուն էր տեղում, հորիզոնական տեսանելիությունը՝ 2000 մ:

Չորրորդ շրջադարձից դուրս գալուց հետո օդանավը վազքուղուց 20 կմ հեռավորության վրա էր, վայրէջքի առանցքից 800-900 մ աջ: Վազքուղուց 8 կմ հեռավորության վրա կարգավարը ինքնաթիռը դուրս բերեց վայրէջքի առանցքի վրա: «Իլ-18»-ը թռիչքուղուց 3850 մ հառավորության վրա գտնվող հեռավոր առբերիչ ռադիոփարոսի (ДПРМ, дальний приводной радиомаяк) վրայով անցավ 250 մ բարձրության վրա: Դրանից հետո կարգավարն ինքնաթիռի անձնակազմին հարցրեց, թե արդյոք երեւում են վազքուղու եւ ռադիոփարոսի միջեւ գտնվող լույսերը: Անձնակազմը հայտնեց, որ լույսերը չի տեսնում ու երկրորդ շրջան է գնում, այսինքն՝ պետք է պտույտ կատարեր ու նորից փորձեր նստել:

Երկրորդ շրջան գնալուց հետո օդանավը էականորեն աջ թեքվեց ու դուրս եկավ ոչ հեռու գտնվող բարձունքի վրա: 17:58-ին «Իլ-18»-ը բախվեց աերոդրոմի մակարդակից 90 մ բարձր տեղանքին, որն օդանավակայանից 3 կմ հարավ-արեւմուտք էր գտնվում:

Ավերվելով, ինքնաթիռը գետնի վրա սահեց 280 մ, շրջվեց ձախ կողմի վրա ու հրդեհվեց, ինչի հետեւանքով գրեթե ամբողջությամբ վառվեց:

Օդանավի 9-հոգանոց անձնակազմից 2 հոգի եւ 110 ուղեւորներից 30-ը զոհվեցին: Հայկական քաղավիացիայում մինչ այդ երբեք մեկ աղետի հետեւանքով 32 զոհ չէր եղել: Ամենաշատ զոհերը եղել էին դրանից ամիսներ առաջ՝ 1961-ի ապրիլի 24-ին, երբ 16 հոգի մահացավ:

Հետաքննությունը պարզեց, որ դեկտեմբերի 31-ի ավիաաղետի պատճառը գիշերը բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելիս անձնակազմի անդամների միջեւ փոխգործակցության մասով պահանջների խախտումն է: Դրա հետեւանքով օդանավն աջ է թեքվել ու բախվել բլրին: Անձնակազմը երկրորդ շրջան է գնացել 90 մ բարձրության վրա ու հենց այդ բարձրության վրա էլ բախվել է երկրի մակերեւույթին, այսինքն՝ երկրորդ շրջան գնալիս ինքնաթիռը բարձրություն չի հավաքել:

Աղետին հանգեցրած այլ գործոնների թվում նշվել են մի քանիսը: Այսպես՝ փաստացի եղանակային տվյալները հաղորդվել են կես ժամ ուշ, այնինչ այդ ընթացքում եղանակը զգալիորեն վատացել է: Մին. Վոդիի կարգավարի կողմից լույսերը տեսնելու մասին հարցը օդանավի հրամանատարի ուշադրությունը շեղել է երկրի մակերեւույթից ինքնաթիռի բարձրությունը ցույց տվող սարքերից: Թբիլիսիի օդանավակայանում նստեցումը փնթի է կազմակերպվել, ինչի հետեւանքով ուղեւորներն ամբոխով մտել են ինքնաթիռ: Օդանավում հայտնվել են տոմս չունեցող ուղեւորներ, որոնց թիվը 26-ով ավելի է եղել նստատեղերի քանակից: Տոմս չունեցողների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել մարդկանց փրկելիս, եւ զոհերի թիվն աճել է: Ավելորդ ուղեւորներն ու Թբիլիսիից չվերթի մեկնարկի ձգձգումը հանգեցրել են «Իլ-18»-ի անձնակազմի շրջանում գրգռված վիճակի»,-գրում է «Հետքը»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future