Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ տղաների 7 նորաձև թրենդներ, որոնք ազդում են հայ աղջիկների ու ոչ միայն աղջիկների նյարդերի վրա

LIFE
Պարզապես անարդարության գագաթնակետը կլիներ, եթե նյարդերի վրա ազդող աղջկական նորաձև 7 թրենդների մասին գրելուց հետո չգրեի արդեն տղաների մոտ հաճախակի հանդիպող նմանօրինակ նորաձև թրենդների մասին, որոնք ոչ պակաս նյարդայնացնող են, ընդ որում, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար։ Եվ այսպես, հայ տղաների 7 նորաձև թրենդները, որոնք մի այլ կարգի նյարդայնացնում են կողքից նայողին։

1. Էսպադրիլներ

Ես չգիտեմ՝ ինչից ու ումից սկսեց սա, բայց էս ամառ մոտս այնպիսի տպավորություն էր, որ Երևան բալետ պարողների դիվիզիա ա ներխուժել և թաքուն քողարկվել են մեր շարքերում, իսկ այդ բալետային դիվիզիայի պատկանելիության մասին հուշող միակ բանը մնացել են մասիկները։ Ախր էդ էսպադրիլ կոչվածներն ու հայ տղերքն ընկալունակության առումով իրարից նույն տարածության վրա են, ինչ խոզերն ու պտտաձողերը (տուռնիկն էլի): Ու վաբշե, ասեմ, անկախ նրանից՝ հայ ա հագնողը, ամերիկացի, թե ուզբեկ, էս կոշիկները մի տեսակ շատ հակահիգիենիկ տեսք ունեն ու ընդհանրապես չեն դզում։ Շոգի դեմ եք հագնում, հագեք սանդալներ կամ նմանօրինակ այլ բաներ, բայց էս բալետի աքսեսուար հիշեցնող էսպադրիլներից յան տվեք էլի։ Համ էլ դրանք ակամայից հիշեցնում են 90-ականներին քյարթերի կողմից այդքան սիրված «շուզերը»։

2. Տռուսիկներդ վե՛ր

Էն որ ասում են է՝ չտեսաք պատից կախ, տեսաք ճակտիցդ կախ, հիմա էս մեր քշտած տռուսիկներով սամեցների մասին ա։ Ընդհանրապես, որ մի հատ թրենդի կամ էլ առհասարակ ինչ-որ դրսից եկած հոսանքի եք ուզում հետևել, նախ ծանոթացեք դրա նախապատմությանը։ Էդ տաբատը տռուսիկներից ներքև կրելու նորաձևությունը գալիս ա ԱՄՆ-ից, ընդ որում՝ ամերիկյան բերդերից։ Իսկ գիտե՞ք՝ ինչպես է այն ծագել. այն բանտերում, որտեղ ռեժիմը խիստ էր, ու կալանավորները սահմանափակ հնարավորություններ ունեին միմյանց հետ շփվելու զբոսանքների ժամանակ, մշակել էին ազդանշանների իրենց համակարգն, ու շալվարի իջեցվածության, հետևաբար նաև տռուսիկի երևալու աստիճանը հուշում էր դիմացինին տվյալ կալանավորի՝ հոմոսեքսուալ սեքսով զբաղվելու պատրաստակամության աստիճանի մասին։ Որքան ավելի շատ էր երևում տռուսիկը, այնքան ավելի շատ էր տվյալ կալանավորը ցանկանում, որ իրեն գիշերը ծիբիդոխկեին։ Հա, ու ևս մի տեխնիկական հուսահատ հուշում. եթե, այնուամենայնիվ, ուզում եք հավատարիմ մնալ այդ ոճին, ապա հիշեք, որ տռուսիկը պետք է երևա տաբատի ցածր լինելու հաշվին, ոչ թե էդ տռուսիկը մինչը կրծքավանդակը քշտելու հաշվին, թե չէ համ ծիծաղելի բան ա ստացվում, համ էլ քայլելը պետք ա որ անհարմար լինի։

3. Սելֆիներ

Ու եթե աղջիկների կողմից սելֆի անելը դեռ մի՜ կերպ կարելի է հասկանալ (մենակ թե առանց սելֆի սթիքերի), ապա տղաների պարագայում սելֆիզմը միայն տարակուսանք է առաջացնում։ Տղեն իրավունք չունի լինել էդ աստիճանի նարցիս ու հիացած իր արտաքինով, որ րոպեն մեկ իր չքնաղ ֆասոնը հավերժացնի ու կիսվի աշխարհի հետ։ Տղեն հենց դրանով էլ տարբերվում է աղջկանից, որ իրանից ակնկալում են մի քիչ տղՈՏ լինել, իսկ երբ մտնում ես մեկի էջն ու տեսնում ես, որ սաղ պատը հայելու դեմն ու ոչ միայն հայելու դեմն արված դաք-ֆեյս պորտրետներ են, ակամայից սկսում ես կասկածել կենսաբանական սխալի մասին։

4. Ֆոտոշոփային պուշոկներ

Ու հերիք չի էդ սելֆիների գործոնը, դեռ մի բան էլ ֆոտոշոփով են իրենց պորտրետները մշակում, ու արդյունքում նայում ես ու տեսնում ես, որ Гарник уже не тот… պռոշները Անջելինա Ջոլիին տվել-անցել են, երբեմն շագանակագույն աչքերն անսպասելի դարձել են փայլփլուն կապույտ, մաշկն այնքան հարթ է, ասես նորածնի հետույք լինի (անգամ եթե առանց ֆոտոշոփի՝ մեծահասակի հետույք է հիշեցնում) և այլն, և այլն… Բռռռռ, գրեցի, պատկերացրեցի ու ներվայնացա…

5. Մորուքներ

Ըստ էության, ես դեմ չեմ մորուք ունենալուն, բայց ես ունեմ մի շարք նկատառումներ։ Մորուքն իր մեջ սիմվոլիզմ է պարունակում, որն ընդգծում է տղամարդի առնականությունն ու հասունությունը, և կա երկու սկզբունքային դրույթ իմ ընկալման համար, որպեսզի ես նորմալ վերաբերվեմ մորուք ունենալուն. մորուք պետք է ունենա տղամարդը, այսինքն՝ ոչ միայն զուտ արական սեռի ներկայացուցիչը, այլ տղամարդը, ով կայացել է, առնական է ու հասուն, մեկ էլ մորուքը պետք է լինի մորուք՝ խնամված, հարդարված ու կոկիկ, ոչ թե ապաշքյարա աճած թրաշ։ Ու մի այլ կարգի ներվայնացնում ա, երբ տեսնում ես, որ ինչ-որ մամայի բալա, որ հերիք չի ճիլոպ մեռնում ա, մի բան էլ կյանքում 50 դրամ չի աշխատել, մեկ էլ մոջահեդի մորուքով ա, ու էդ մորուքն էլ ավելի շուտ սափրվել ալարելու հետևանք է, քան իմիջային լուծում։ Այսպիսով, եթե անգամ դուք խորապես վստահ եք, որ Դեն Բիլզերյանից 5 պակաս եք, համոզվեք, որ բավարարում եք գոնե վերոնշյալ երկու դրույթներին, նոր մորուք պահեք։

6. Հայկական ջունգլիներն ու ճղած տաբատները

Ես, իհարկե, կարող եմ հասկանալ նորաձև հագնվելու ցանկությունը, բայց կան նորաձև թրենդներին հետևելու որոշակի պայմաններ։ Օրինակ՝ էդ անտեր ճղճղված ջինսերը որ մշակել են, դա չեն արել՝ ի նկատի ունենալով հայ մուժիկների ոտքերի մազոտության աստիճանը։ Եթե նայեք նման տաբատներ գովազդող մոդելների նկարներն ու տեսանյութերը, ապա չեք տեսնի այդ պատռված տաբատների հետևում թաքնված մարմնական հարուստ ֆլորա, որովհետև նման տաբատներ կրողները կամ քյոսա են լինում, կամ էլ մաքրում են ոտքերի մազերը։ Ձևն ա էդպես, իսկ քանի որ մենք չենք ուզում, որ դուք էն Բաղրամյանի սափրված ոտքերով ակտիվիստի օրն ընկնեք, ավելի լավ է պարզապես հրաժարվել այս թրենդից։

7. Մետրոսեքսուալիզմ

Շարունակելով ու զարգացնելով թրաշած ոտքերով ակտիվիստի թեման՝ պետք է նշեմ, որ շատ քիչ բան կարող է այդքան աններդաշնակ ու նյարդայնացնող լինել, որքան մետրոսեքսուալիզմ դռռցնող հայ տղեն։ Չգիտեմ, թե ումից սկսեց այս մոդան, բայց գնալով շատանում են ձեռքերը, ոտքերն ու մարմինը սափրող արական սեռի ներկայացուցիչների թիվը։ Սա մետրոսեքսուալիզմի դասական դրսևորում է, իսկ մետրոսեքսուալիզմը, լինելով ինքնին նյարդայնացնող երևույթ, կրկնակի նյարդայնացնող է, երբ դրսևորվում է այնպիսի տղերքի կողմից, ում համար էդ բառը՝ մետրոսեքսուալիզմը, ընկալվում է որպես մետրոյի նկատմամբ սեռական նկրտումներ ունենալու բնութագիր։ Մեկ-մեկ, չեմ ասում միշտ ու ծայրահեղացված դրսևորումներով, բայց հայ տղեն պետք է լինի հայեցի՝ բառի դրական ու իրական իմաստով, իսկ դա անելը, երբ դոշերդ թրաշած են, բավականին բարդ, եթե չասեմ անհնար բան է։

Ու վերջում. տղե՛րք, մնացեք տղա ու պահեք ձեզ տղավարի։ Աշխարհը փոխվում է, բայց դեռ այնքան չի փոխվել, որ Հայ տղամարդ լինելը (չխառնել հայ տապոռ լինելու հետ) ամոթ ու հետամնաց բան լինի։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference