Խաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջը
BLOGՀԱ՛Յ ժողովուրդ
Այսօր Հայի թիվ մեկ թշնամին ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ՝ ԱՆՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ մեր Սուրբ Հայաստանի ( Հայոց Հայրենիքի և Հայոց Պետության) նկատմամբ, որի պատճառով էլ մենք կորցրեցինք մեր Սուրբ Արցախը և մասնատվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ մենք ուղղակի կորցրեցինք բազմահազար Հայորդիների կյանքերի շնորհիվ վաստակած՝ Հայաստանի Անկախությունն ու Ինքնիշխանությունը։
Ես, որպես Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, պահանջում եմ բոլորիցդ՝ 2025 թվականին ոչնչացնե՛լ Ձեր անտարբերությունը Հայաստանի նկատմամբ, որից անմիջապես հետո էլ ձևավորենք 100․000-անոց Ազգ-Բանակ և վերականգնենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ Հայաստանի Անկախությունն ու Ինքնիշխանությունը, վերջնականապես ազատագրենք Արցախը՝ միավորելով Հայաստանին և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, պաշտպանենք և անսահման հզորացնենք Հայաստանը ( Հայոց Հայրենիքն ու Հայոց Պետությունը)։
Իմ այս մաղթանք-պահանջը զուտ խոսք չէ, այլ՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում յուրաքանչյուր Հայի համար պարտադիր իրականացնելու ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆ։
ԱՍՏՎԱԾ պահպանի ՀԱՅԱՍՏԱՆԸ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



