Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել, մյուսը՝ վնասվածքներ ստացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի հանրահայտ հանգստավայրերից մեկում կանգ առած զբոսաշրջիկը զոհվել է Կարմիր ծովում շնաձկան հարձակման հետևանքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, երկրի շրջակա միջավայրի նախարարությունից հայտել են, որ զբոսաշրջային Մարսա էլ Ալամ քաղաքում մեկ այլ զբոսաշրջիկ վնասվածքներ է ստացել շնաձկան հարձակումից:
Իտալիայի ԱԳՆ-ից հաղորդել են, որ մահացածը Հռոմի 48-ամյա բնակիչ է: Մինչդեռ տուժածը 69 տարեկան է և նույնպես իտալացի՝ Կրեմոնա քաղաքից:
Նախարարությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել խոր ջրերում՝ լողի գոտուց դուրս, որտեղ լողալն արգելված է: Նշվում է, որ դժբախտ պատահարից հետո լողափը երկու օրով փակ կլինի:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



