Ազատվեք գիշերային խռմփոցից ձիթապտղի յուղի միջոցով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Խռմփոցը բավական տարածված է, որը ոչ միայն խանգարում է Ձեր սեփական քունը, այլ նաև մեծ անհանգստություն և տհաճություն է պատճառում մյուսներին։
Խռմփոցն առաջանում է վերին շնչուղիների անատոմիական վնասվածքների, քիթ-կոկորդի բորբոքումների, նշագեղձերի մեծացման, ադենոիդների առկայության, քթի միջնապատի թեքվածության, կոկորդի մկանների թուլության, շնչառական ուղիների հիվանդությունների հետևանքով։
Եթե խռմփացնում եք, ապա պետք է անմիջապես քայլեր ձեռնարկել դրանից ազատվելու համար, քանի որ հանգիստը կյանքի համար կարևորագույն բաղադրիչ է, իսկ խռմփոցը խախտում է հանգիստն ու խաղաղ կյանքը։
Խռմփոցը բուժելու համար կան բազմաթիվ միջոցներ, որոնց մեծամասնությունը, սակայն, այնքան էլ արդյունավետ չեն։
Ձիթապտղի յուղը կարող է օգնել՝ ազատվել խռմփոցից։ Այն ունի հակաբորբոքային հատկություններ, օգնում է թուլացնել շնչառական ուղիների հյուսվածքները, նվազեցնում է ուռածությունը, մաքրում է շնչուղիները և կանխում է խռմփոցը։ Այս բնական միջոցըը պետք է պարբերաբար օգտագործել, որպեսզի նվազեցվի կոկորդի վիբրացիան և խռմփոցը դադարի։
Քնելուց առաջ անհրաժեշտ է ընդամենը 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ խմել։ Մեկ այլ տարբերակ է խառնել կես ճաշի գդալ ձիթապտղի յուղն ու կես ճաշի գդալ մեղրը և խմել քնելուց առաջ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



