Al Arabiya. Սիրիայի նոր իշխանությունները Բաշար Ասադի մոտ 300 կողմնակիցների են ձերբակալել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի նոր իշխանությունները երկրի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ բռնությունների ընթացքում մոտ 300 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ իրազեկողների, ռեժիմի կողմնակիցների և նախկին զինվորականների, հայտնում է Al Arabiya-ն։
Այն բանից հետո, երբ երեք շաբաթ առաջ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (HTS) գլխավորությամբ զինյալները տապալեցին Ասադին՝ վերջ դնելով ավելի քան հինգ տասնամյակ Ասադների ընտանիքի կառավարմանը, Սիրիայի նոր իշխանությունները ակտիվացրել են վերահսկողությունն ամրապնդելու ջանքերը:
Նոր վարչակազմի անվտանգության ուժերը հինգշաբթի օրը լայնամասշտաբ գործողություն են սկսել Ասադի աշխարհազորայինների դեմ։
«Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 300 մարդ է ձերբակալվել Դամասկոսում և նրա արվարձաններում, ինչպես նաև Հոմսում, Համայում, Տարտուսում, Լաթաքիայում և նույնիսկ Դեյր Էզ Զորում», - ասել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։
Ըստ Աբդել Ռահմանի, ձերբակալվածների թվում են «նախկին ռեժիմի իրազեկողներ, իրանամետ զինյալներ և ցածրաստիճան զինվորականներ, որոնք մեղադրվում են սպանությունների և խոշտանգումների մեջ»:
Աբդել Ռահմանն ասել է, որ «արշավը շարունակվում է, բայց ոչ մի նշանավոր գործիչ չի ձերբակալվել», բացառությամբ գեներալ Մուհամեդ Կանջո Հասանի՝ Ասադի օրոք ռազմական արդարադատության նախկին ղեկավարի, որը, ինչպես հաղորդվում է, ղեկավարել է հազարավոր մահապատժի դատավճիռների ընդունումը:




















































