Դստեր այս լուսանկարը հրապարակելով համացանցում՝ հայրիկը փրկեց նրա կյանքը. Ընդամենը մեկ տարբերվող «քոմենթի» շնորհիվ (լուսանկար)
PHOTO
Blog.1in.am-ը գրում է.
Լոգանք ընդունելոց հետո այս հրաշալի փոքրիկն այնպիսի դեմք էր արել, որ հայրիկը չդիմացավ և կիսվեց դրանով իր Facebook-ի ընկերների հետ: Այս զվարճալի լուսանկարը Facebook-ում հրապարակելով՝ հայրը փրկեց իր աղջկա կյանքը:
Նկարը հազարավոր «Like»-եր ստացավ, և բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ արվեցին նկարի ներքևում: Մեկնաբանություններից մեկը հետևյալն էր. «Երբ փոքրիկը մեծանա, հաստատ չի ամուսնանա կարմրահեր, մորուքով և դաջվածքներով տղայի հետ, ինչպիսին դու ես»: Բազմաթիվ զվարճալի մեկնաբանությունների շարքում առանձնանում էր մեկը, որն արվել էր մանկական բժիշկի կողմից: Ուշադիր նայելով փոքրիկի նկարը՝ նա գրել էր.
«Նրա աչքերը դեղնավուն են: Ինձ այդպես է թվում, ավելի ուշադիր նայել դժվար է, քանի որ ամբողջ նկարը մի փոքր դեղնավուն է: Հավանաբար ոչ մի սարսափելի բան չկա, բայց դա կարող է նորածինների ֆիզիոլոգիական դեղնախտի նշան լինել: Եթե նրա մաշկն ու աչքերը դեղնավուն գույն ունեն, ապա ավելի լավ է դիմեք բժշկին և ստուգեք: Չնայած, միգուցե, ես ուղղակի մանկական բժիշկ-պարանոիկ եմ»:
Հայրը որոշեց հետևել անանուն բժշկի խորհրդին: Պարզվեց երեխայի մոտ իսկապես դեղնախտ էր: Մեկ մեկանբանությունը փրկեց փոքրիկի կյանքը: Դեղնախտ ինքնին վտանգավոր հիվանդություն չէ, բայց եթե չբուժվի, կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Երջանիկ հայրիկի բախտն իրոք բերել է:
Երբեմն, նույնիսկ նկարը, մեկնաբանությունը կամ մեկ «Share»-ը, կարող է որոշիչ դեր ունենալ ինչ-որ մեկի կյանքում:
Առողջություն մաղթենք բոլոր պուճուրներին:




















































