Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.
«Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի պատմաբանի գործընկերներին»:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



