Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում` դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -3+1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6,
Արարատում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1+4,
Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +3+6։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































