Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
BLOGՀայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում:
Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել:
Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:
Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:
Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



