Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքաղաքական կյանքում ունեցանք կորսված հնարավորությունների վիճակ: Դա առաջին հերթին կապված էր Սրբազան շարժման քաղաքական անհաջողությունների հետ այն իմաստով, որ կար ռեալ քաղաքական ներուժ երկրում իրավիճակ, իշխանություն փոխելու, բայց սուբյեկտիվ և օբյեկտիվ տարաբնույթ պատճառների զորու դա չունեցանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ ամփոփելով անցնող տարվա քաղաքական անցուդարձը:
 
Շեշտում է՝ ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի շուրջ, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր հնարավոր քայլերը: «Այդ ամեն ինչի գլխին, բնականաբար, կանգնած է Հայաստանի գործող վարչապետը: Հայաստանում ավտորիտարիզմի ամրապնդում կա, կա քաղաքական բռնաճնշումների լայն պրակտիկա, կա բիզնեսի ահաբեկման լայն և ընդգրկուն օրակարգ, որպեսզի որևէ շրջանակ քաղաքական գործունեությամբ զբաղվելու պարագայում չստանա որևէ աջակցություն ֆինանսական և կազմակերպչական առումով: Սա գործող իշխանությունների՝ սեփական դիրքերը անխախտելի սարքելու իրավիճակ է ստեղծում, և դրա շարունակությունը դեռ կտեսնենք եկող տարի: Մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական դաշտում կա կեղծ օրակարգերի գերխիտ իրավիճակ, երբ կարևորի և անկարևորի միջև գծերը հաճախ նաև նպատակային ջնջվում են, և դա մի զգալի մասով հաճախ արվում է ոչ թե իշխանության կողմից (նա ընդամենը օրակարգ է գցում դաշտ), այլ նաև այն պատճառով, որ այդ օրակարգը կամովին, նպատակային, ինքնաբերաբար կամ ռեակցիոն վերցնում են ընդդիմադիր տարբեր շրջանակներ՝ անձեր, կուսակցություններ, թիմեր, նախաձեռնություններ, ու սկսում են իշխանության օրակարգով քաղաքական օրակարգ լցնել: Դա հանգեցնում է մի իրավիճակի, երբ իշխանությունն անդադար մանիպուլ յատիվ իրավիճակներ է ստեղծում երկրում և այս կամ այն ձև ամրապնդում է իր գոյությունը, հավել յալ լեգիտիմություն է հաղորդում այս կամ այն պրոցեսներին, որոնց հեղինակն է ինքը, ուծացնում և ոչնչացնում է դիմադրության անգամ տեղային դրսևորումները՝ դրանով ավելի ամրապնդելով սեփական դիրքերը»,- նշում է քաղաքագետը:
 
Ղևոնդյանն ասում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես ծառայում է Հայաստանի գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանը և անսասանելիության ապահովմանը, այսինքն՝ արտաքին քաղաքական ցանկացած օրակարգ ծառայեցվում է, որպեսզի իշխանությունները ինքնավերարտադրվեն կամ այս փուլում գոնե ամուր, անսասան լինեն: Դա է պատճառը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սպասարկում է օտար երկրների շահեր։ Օտար երկրների այդ «վարկանիշային աղյուսակում» առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդը՝ Ռուսաստանը, և հետո ցանկացած այլ պետություն, որի հետ կապված շահերի սպասարկումը կարող է ինչ-որ առումով օգուտ բերել Հայաստանի գործող վարչապետի դիրքերի չսասանմանը և դրանց կայունության ապահովմանը: Այդ ելակետով պետք է դիտարկել ինչպես նախկինում Արցախի շուրջ տեղի ունեցած պրոցեսները, երբ այն ճանաչվեց Ադրբեջանի մաս, այլև «Խաղաղության օրակարգի» բանակցային բոլոր փուլերը, այդ թվում՝ նաև ընթացիկ քննարկումների բոլոր էլեմենտները, որովհետև դրանք որևէ կապ և աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, այլ ուղղակիորեն և անմիջապես կապված են եղել Հայաստանի գործող վարչապետի դերի, տեղի, իշխանության անսասանելիության ապահովման հետ: Ի դեպ, դա հաճախ հրապարակային արտաբերվում է: Մի քանի տարի առաջ՝ դիմադրության շարժման ակտիվ փուլում, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հրապարակային հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է Հայաստանում իշխանափոխությունը, և դա կարող է խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ նաև սպառնալիքներ հնչեցվեցին Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի կողմից: Հիմա մեծ հաշվով բան չի փոխվել: Բանակցային օրակարգերն ավելի շատ շարունակում են հակառուսական տիրույթում հայտնվել, ընդ որում՝ այդ հակառուսականությունն էլ է կեղծ այն իմաստով, որ հաճախ հակառուսականությունը փորձում են վաճառել Արևմուտքի վրա, որ գործող իշխանության դիրքերն անսասան լինեն. երբեմն գնում են Մոսկվա, սկսում հավելյալ զիջումներ անել, որպեսզի Մոսկվայի կողմից որոշակի սահմանափակ կամ տեղային դրական արձագանքի արժանանան, կամ փորձում են էլի իրենց դիրքը վաճառել Մոսկվայի վրա: Մեր ամբողջ պետության գոյության օրակարգը, ըստ գործող իշխանությունների, պետք է ծառայի մեկ խնդրի լուծման. դա Հայաստանի գործող վարչապետի իշխանության անխախտելիությունն է», - ասում է մեր զրուցակիցը:
 
Ի՞նչ սպասել 2025 թվականին՝ հաշվի առնելով աշխարհում տիրող մարտահրավերները: «2025 թվականը Հայաստանի համար տնտեսական առումով բարդ տարի է լինելու: Տնտեսական բեռը ներսում ավելացել է գործող իշխանությունների «շնորհիվ»: Հարկային տարբեր դրույքաչափեր են ավելանալու, տարբեր գործունեությունների հետ կապված նոր հարկեր են ի հայտ բերվել գործող իշխանության կողմից, որովհետև այն քաղաքականությունը, որ այստեղ իրականացվում է, ունի մեկ առաջնահերթություն՝ պահպանել պարգևավճարների գործիքակազմը, որի շահառու կողմը նաև կարմիր և սև բերետներ են, որոնց վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, իրենց պետք է անդադար պարգևավճարներ տալ, որպեսզի իրենց հավատարմության սահմանաչափը չնվազի: Տարեվերջին բյուջեի 200 միլիարդի դեֆիցիտ ունեցանք, որն աննախադեպ թիվ է: Ամեն ինչ դադարեցվել է, Հայաստանում 2024 թվականին ավելացվել են միայն պարգևավճարները: 2025 թվականին այդ գործիքակազմը շարունակվելու է, որովհետև խնդիր կա պահել իշխանությունը, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա. ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ իրավիճակի փոփոխությունը կարող է փոխել նաև Հայաստանի տնտեսական ձեռքբերումների չափը, որովհետև նախորդ երեք-չորս տարվա ընթացքում մեր տնտեսական ձեռքբերումներն ուղղակիորեն կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ՝ պայմանավորված պատժամիջոցներով, բիզնեսի տեղափոխմամբ, ռելոկանտներով: Հիմա նրանց քանակը նվազել է, բիզնես ակտիվությունը թուլացել է, մի մասը տեղափոխվել է այլ երկրներ, հետևաբար փողի և ֆինանսական միջոցների շրջանառումը Հայաստանում էականորեն փոխվելու է: Հաջորդը՝ ենթադրում եմ, որ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման հետ կապված բյուջեի վրա ծախսային մասը մեծանալու է, այսինքն՝ տարեցտարի բյուջեից ավելի շատ միջոցներ ենք փոխանցելու շրջանակներին, խմբերին, կառույցներին ու պետություններին, որոնցից պարտք ենք վերցրել: Պարտքային էլեմենտն ավելանալու է: Քաղաքացիները գնալով ավելի շատ աղքատանալու են»,-հավելում է նա:
 
Ինչ վերաբերում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծում է՝ արտաքին էլեմենտների մասով գուցե փոխվի ուկրաինական կոնֆլիկտի շուրջ իրավիճակը: «Թրամփ Ռուսաստան հեռավար քննարկումը, կարծես թե, այդպիսի հույսեր է առաջացնում, բայց դա, իհարկե, պնդում չէ: Սիրիայի շուրջ իրավիճակը, կարծում եմ, չի հանգստանա, որովհետև այդտեղ նոր փուլ է սկսվում: Թուրքիայի դերակատարման էական ավելացումը որևէ ձևով, օրինակ՝ Միացյալ Նահանգների համար շահեկան չէ: Իզուր չէ, որ քրդերն այսօր խոսում են Սիրիայում նոր իրավիճակի հաստատման դեմ իրենց քայլերի մասին: Քրդերը փորձելու են դիմակայել այն շրջանակի դեմ, որը Սիրիայում եկել է իշխանության: Հավանաբար, Սիրիան կբաժանվի ազդեցության գոտիների, և ինչ-որ մի ժամանակ պրոցեսը այս կամ այն չափով պակաս կամ ավելի կայունությամբ իրողություն կդառնա: Պետք է հասկանալ, որ սիրիական ճգնաժամը գլոբալ աշխարհակարգի հաստատման, ձևավորման դրվագներից մեկն էր տարածաշրջանում: Կարծում եմ՝ դա կտևի մեկ տասնամյակից ավելի: Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները որոշակիորեն տրանսֆորմացիայի կենթարկվեն, որովհետև ԵՄ-ի տնտեսական ներուժն էականորեն թուլացել և փոխվել է, իսկ դա ենթադրում է, որ ԵՄ-ի որդեգրած գազային քաղաքականությունը որոշակիորեն կփոխվի: Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումն էականորեն ավելացել է, Իրանի շուրջ կա ձևավորված լարվածության որոշակի շղթա, և, ամենայն հավանականությամբ, դա կարող է ռազմական գործողությունների սցենարի մեջ տեղավորվել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից, որոնք հայտարարում են այդ մասին:
 
Իրանի շուրջ ռազմական սցենարի իրացումն Իրանի շուրջ չէ, դա ռեգիոնալ մեծ պատերազմի օրակարգ է: Այդ ուղղությամբ տասնամյակներ շարունակ արևմտյան և իսրայելական հետախուզական ծառայություններն ակտիվ ջանքեր և գործունեություն են իրականացնում: Այս ամեն ինչի մեջ Հայաստանի Հանրապետությունը չկողմնորոշված, ռեգիոնալ դերակատարների շահեր սպասարկելու օրակարգով է առաջնորդվում: Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանային պետությունների, թե՛ Եվրամիության համար, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է: Դա Հայաստանի գործող վարչապետն է: Խոսելով, մանիպուլյացիաներ անելով, տարբեր տիպի արժեքային թեմաների մեջ մտնելով և դրանք փչացնելով, քայքայելով ու ոչնչացնելով՝ Հայաստանի գործող վարչապետը բացառապես փորձում է, հայի ինքնության էլեմենտները բնաջնջելով, տեսակ, արժանիքներ, արժեքներ, կողմնորոշումներ, կարմիր գծեր ու սրբություններ ունեցող հայից սարքել անարժեք, սպառողական հասարակություն, որի համար խնդիր չի լինի՝ ում հետ և ինչ միջավայրում է ապրում, որը չունի իզմեր, ինչպիսիք ինքը չունի, և առաջնորդվում է սպառողական արժեքաբանությամբ»,-եզրափակում է Ալեն Ղևոնդյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member