Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Կերչի նեղուցում աղետի էին ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։ Արտակարգ պատահարի շրջանում վառելիքի տարածում է եղել. 3700 տոննա մազութը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է 54 կմ։ Արտակարգ դրություն է մտցվել ՌԴ Տեմրյուկի շրջանի չորս բնակավայրերում և Անապայի մոտ գտնվող Բլագովեշչենսկայա մեծ ավանում։
Այս օրերին համապատասխան մասնագետներից զատ բազմաթիվ կամավորներ են ներգրավված աղետի հետևանքների վերացման աշխատանքներում, այդ թվում՝ «Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիան» պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին:
Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում:
Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս նախաձեռնությունը ընդգծում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևորությունը բնապահպանական աղետների դեմ պայքարում: Հայ կամավորների ներկայությունը «Եվրասիա» թիմի կազմում խոսում է այն մասին, որ եվրասիական տարածքի երկրները դժվար ժամանակներում կարող են ակնկալել միմյանց աջակցությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



