Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Դատախազությունը 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

POLITICS

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը:

Դատարանի վճռի հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 միլիոն 388 հազար դրամ է:

2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:

Մասնավորապես՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:

Դրանք են՝

  1. Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը,
  2. Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները,
  3. Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
  4. Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
  5. Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը:
  6. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը:
  7. Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝ 0.08 հա մակերեսով հողամասը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ:

Դրանք են՝

  1. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով,
  2. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը,
  3. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը,
  4. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը,
  5. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը:
  6. Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը,
  7. Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը,
  8. Մեկ տրանսպորտային միջոց:

Անդրադառնամ նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետությանը վերադարձված գույքերին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում: Հիշեցնեմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում են միայն այն գույքերը, որոնց նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Դա է պատճառը, որ համայնքին վերադարձված գույքերը Կառավարության նիստում չեն քննարկվում:

Այսպես.

  1. Երեկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց  Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2024 թվականի հուլիսի 2-ին:
  2. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 16, լոտ 18, լոտ 19, լոտ 21, լոտ 22 և լոտ 24 հողամասերի աճուրդները և, կիրառելով անվավերության հետևանքներ, դատարանը վեճի առարկա հողամասերի նկատմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2,67 հա մակերեսով, 16 միլիոն 600 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 22-ի և 2,64 հա մակերեսով, 16 միլիոն 414 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 24-ի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ (մյուս 4 լոտերը բողոքարկման փուլում են):
  3. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 2, լոտ 3, լոտ 8, լոտ 9 հողամասերի աճուրդները: Լոտ 2, լոտ 3, լոտ 8 հողամասերի աճուրդների մասով կիրառվել են անվավերության հետևանքներ և դրանց նկատմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ արժեքով լոտ 2, 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 3 և 2 հա մակերեսով՝ 4 միլիոն 880 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 8  հողամասերի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
  4. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 10-ի վճիռներով հաստատվել է հաշտության երկու համաձայնություն: Հաշտության առաջին համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի նպատակային նշանակության», 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մուտքագրվել է Կադաստրի կոմիտե:

Հաշտության երկրորդ համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքում գտնվող՝ «գյուղատնտեսական նշանակության» 3 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը վճիռն ստանալուց հետո կմուտքագրվի Կադաստրի կոմիտե:

Քանի որ խոսեցինք համայնքներին վերադարձված գույքերից, նշեմ, որ երկու քրեական վարույթով երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ: Մասնավորապես.

  1. Քրեական վարույթի շրջանակում Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքը, որը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա գույք, վերադարձվել է համայնքին: Տարածքի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը:
  2. Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շարունակելով զբոսայգիների ու կանաչապատ տարածքների թեման՝ նշեմ, որ Դատախազության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվելու և ամփոփվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների, ազգային զբոսայգիների, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերի (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) կառուցապատման գործընթացի՝ օրենսդրության պահանջների և պայմանագրի պայմաններին համապատասխանության, խախտումների դեպքում լիազոր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների, դրանց հետ կապված հայց հարուցելու հիմքերի առկայության և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության վիճակը:

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող՝ շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին էր ամրացվել Կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ:

Դասական աճուրդով նշածս գույքն օտարելու վերաբերյալ Կառավարության այսօրվա որոշման նախագծում ամրագրվել է, որ նույնիսկ եթե առաջին անգամ կազմակերպվող աճուրդում գույքը չվաճառվի, հերթական աճուրդներում գույքի վաճառքի մեկնարկային գինը չի նվազեցվելու»:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board