Երևանում «Audi»-ի վարորդը բախվել է լուսակիրին ու ճանապարհային նշանին, հրդեհ է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին, ճանապարհային նշանին և հայտնվել երթևեկելի գոտոց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանյանն ու Երեմ Գալստյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը և մարել այն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջները աշխատանքներ չեն կատարել, քանի որ պարեկներն արդեն մարել էին կրակը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:




















































