«Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Ֆուլհեմին», որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։ «Չելսին» 35 միավորով երկրորդն է, «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 28 միավոր։
«Նոթինգեմ Ֆորեսթը» նվազագույն հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ եւ 34 միավորով երրորդն է։ «Տոտենհեմն» ունի 23 միավոր եւ 11-րդն է։
«Նյուքասլ Յունայթեդը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային» եւ 29 միավորով 5-րդն է։ «Աստոն Վիլան» 8-րդ տեղում է՝ 28 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 1:2 (տեսանյութ)
Քոուլ Փալմեր, 16 - Հարի Ուիլսոն, 82, Ռոդրիգո Մունիս, 90+5
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ»՝ 1:0 (տեսանյութ)
Էնթոնի Էլանգա, 28
«Նյուքասլ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 3:0 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 2, Ալեքսանդր Իսակ, 59, Ժոելինթոն, 90+1
Հեռացում՝ Ջոն Դուրան («Աստոն Վիլա»), 32
Հետևեք մեզ՝ այստեղ




















































