Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականը Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը գունեղ ու մեծ ոգևորությամբ էր սկսել: Կարմիր գորգով և կարմիր փուչիկներով «Գնդիկ բոքոնիկ»-ը հեքիաթի հիմքով ստեղծված ներկայացմամբ տրվել էր 89-րդ թատերաշրջանի մեկնարկը:

296196.jpg (68 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն ասում է՝ այս ներկայացումը հաջող սկիզբ ապահովեց ողջ տարվա համար:

««Գնդիկ բոքոնիկ»-ը ֆորմատային առումով շատ այլ ձևով ներկայացրինք՝ հարթակային և ձողիկավոր տիկնիկներով: Հարթակային տիկնիկներ մեզ մոտ ժամանակին օգտագործվել էին, բայց Անի Մարգարյանի բեմադրությունով նոր թափ ստացավ թատրոնը ժանրային առումով: «Գնդիկ բոքոնիկ»-ը լավ արձագանքներ բերեց թատրոնին»,- նկատում է տնօրենը:

e709fdbe-4de3-4086-8ddd-d159dfa4a802.jfif (116 KB)

Այնուհետև երեխաներին զարմացնելու եկավ Ռեդյարդ Քիփլինգի «Ռիկի Տիկի Տավի»-ն: Տիկինիկային բեմը վերածվեց իրական ջունգլիների:

թթ.jpg (867 KB)

««Ռիկի Տիկի Տավի»-ն վստահել էի մեր դերասան Ժորա Պետոյանին: Սա տիկնիկային ներկայցում չէ, ավելի շատ պատանի հանդիսատեսին էինք կարծում, որ հասցեագրված է, բայց փորձը ցույց է տալիս, որ տիկնիկայինում բեմադրված ներկայացումները տարիքային սահմանափակում չունեն: Այս ներկայացումը, ինչպես և մյուսները, 0-ից 100 տարեկանների համար են»,- ասում է Մանուկյանը:

թթթթթթթթ.jpg (656 KB)

Մանուկյանի խոսքով՝ այս ներկայացումը մեծ արձագանք է ունեցել: Իր բարդությամբ, նաև լուսային ձևավորմամբ նոր ասելիք ուներ տիկնիկայինում:

թթթթթթ.jpg (682 KB)

««Ռիկի Տիկի Տավի» ներկայացումը ներկայացրել ենք 2025-ի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Տեսնենք՝ արդյունքները ինչպիսին են լինելու»,- ասում է տիկնիկայինի տնօրենը:

2024-ին Գյումրու տիկնիկայինի հաջողությունների շարքը շարունակել է հրավիրված ռեժիսոր ունենալու՝ տնօրենի մտադրության իրականացումը: Այստեղ հետաքրքիր ներկայացում է բեմադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ռեժիսոր Լոենիդ Հարությունյանը:

«Նա Արցախի թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարն է եղել, նաև անծանոթ անձ չէր մեր թատրոնի համար: Պարոն Հարությունյանը նախկինում մի քանի հաջողված ներկայացում է ունեցել մեր թատրոնում: Ես իրեն առաջարկեցի ևս մեկ ներկայացում բեմադրել, նա էլ ոգևորությամբ ընդունեց հրավերը, և որոշեցինք, որ պետք է մի հրաշապատում բեմադրվի: Առաջարկեցի Կարլո Գոցիի «Սիրո 3 նարինջ» հեքիաթը, և նա այն բեմադրեց մեկ այլ շնչով: Ե՛վ իր մոտեցումն էր հետաքրքիր մեր թատրոնի ստեղծագործական կազմին, և՛ գաղափարային նորարարությունն էր հետաքրքիր: Կարծում եմ՝ իրապես հրաշապատում է ստացվել»,- ընդգծում է Մանուկյանը:

Լոենիդ Հարությունյանը ներկայացման գաղափարից է խոսում, ասում է՝ մեկ անգամ ևս ընդգծել են սիրո, ճշմարտության և ազնվության, ձգտումների և ազնիվ ճանապարհով հաջողության հասնելու ոսկե կանոնները. երեխաներն ամեն ինչ հասկանում են, ուստի պետք է այս ամենը փոքր հասակից նրանց ուղեկիցները լինեն:

լ.jpg (180 KB)

Այս ներկայացումն ամանորյա խաղացանկում է, դահլիճը ոգևորությամբ է արձագանքում: Մանուկյանը նշում է՝ սա գրեթե չբեմադրված գործ է: Դատելով հանդիսականի վերաբերմունքից՝ վստահ է՝ դեռ երկար է մնալու տիկնիկայինի խաղացանկում:

Այս հաջողությունների կողքին 2024-ին Գյումրու տիկնիկայինը ծանր կորուստներ է ունեցել: Կյանքից նոյեմբերին հեռացել է թատրոնի հենասյուներից մեկը՝ տաղանդավոր արտիստ Արշալույս Պետրոսյանը։

թ.jpg (66 KB)

Ընդամենը մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, Գյումրու տիկնիկայինը հրաժեշտ է տվել Ալիխանյան թատրոնի նվիրյալ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մելինե Սիմոնյանին:

«Սիմոնյանի ավանդը մեծ է ու անգնահատելի հայ թատրոնի զարգացման գործում։ Կերտած կերպարներն ու դերերը՝ անփոխարինելի»,- շեշտում է Արմենուհի Մանուկյանը։

3333.jpg (27 KB)

Այս կորուստները մեծ պարտականություն են դրել թատրոնի ուսերին՝ արժանի լինել և պատվով շարունակել արտիստների գործը:

«Նրանց հիշատակը թատրոնը միշտ վառ է պահելու, նրանք անփոխարինելի արտիստներ էին: Փորձում ենք դերասաններ հրավիրել, որ հասկանանք՝ ով է ավելի համապատասխան տիկնիկային արվեստին, կարևորը, որ նրանց մեջ լինի սերը: Թեև ընթացքում ավելի շատ կհաստատվի այդ սիրո գաղափարը, որովհետև, երբ ծանոթ չես այս արվեստին, որոշակի թերարժեքորեն ես մոտենում, բայց երբ որ մտնում ու ծանոթանում ես թատրոնին, սկսում ես սիրել այս արվեստը, կապվել ու դուրս չգալ թատրոնից»,- ընդգծում է տնօրենը:

2024-ին տիկնիկայինը սեղանի շուրջ կիսատ է թողնում Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը»: Բեմադրությունը վստահվել է դերասան Լևոն Կաժոյանին, որը փորձելու է 2025-ին հետաքրքիր ձևաչափով ներկայացնել այն:

2025-ին նաև Գյումրու տիկնիկայինի ամենամեծ նպատակը ևս կարող է իրականություն դառնալ: Տարբեր քննարկումներ կան, և տիկնիկայինը վստահ ու պատրաստ սպասում է արտերկրի հյուրախաղերին, որպեսզի երկրից դուրս ներկայանալու և այս արվեստը ներկայացնելու հնարավորություն ունենա: Տնօրենը լիահույս է՝ գործը գալիք տարում գլուխ է գալու:

Որպես ձեռքբերում՝ Մանուկյանը ընդգծում է նաև հանդիսատեսի թվի շեշտակի աճը. «2023-ին ունեցել ենք 1252-ի մոտ հանդիսատես, այս տարի, դեռ դեկտեմբերը չի ավարտվել, իսկ այս ամսին ավելի մեծ է հաճախելիությունը, հիմա մեր հանդիսատեսի թիվը 3600 և ավել է: Այս թվերը խոսում են այն մասին, որ թատրոնը պահանջված է, սպասված, եթե խաղացանկը լիքն է, բազմաժանր, հանդիսականի թիվն էլ մեծ կլինի: Սա նաև աբոնեմենտային համակարգի արդյունքն է, որի շնորհիվ շատ երեխաներ կարող են այցելել տիկնիկային թատրոն»:

Մանուկյանն ասում է՝ 2025-ին ավելի բուռն տարի են ունենալու, շատ ծրագրեր արդեն հստակ են, նաև խաղացանկն է առավել հետաքրքիր դառնալու: Անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան այս ավտոմատացված կյանքում երեխաներին պահել դահլիճում և տիկնիկների օգնությամբ շատ կարևոր գաղափարներ սերմանել ու տեղ հասցնել, դառնալ երեխայի ընկերն ու բարեկամը, ասելիքով հասնել հոգուն ու մտքին. քանի դեռ այս հարցում հաջողում են, ճիշտ ճանապարհին են:

«Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ». սա Գյումրու տիկնիկայինի անխախտ սկզբունքն ու ուղենիշ կարգախոսն է:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun