Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Երևանը չի պատասխանում գերեվարված հայերի դատավարությանը միանալու Բաքվի առաջարկին» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Բաքվի բանտում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի ավելացման և նրա ու տարածաշրջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործերը դատարան հանձնելու մասին։ Ընդ որում, Ադրբեջանը այդ հարցում համագործակցության խնդրանքով դիմել է Հայաստանի պետական կառույցներին։ «Ելնելով այն լուրջ հիմքերից, որ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ կամ վկա ներգրավվածներից շատերը ներկայում գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության», - ասված է հաղորդագրությունում։ Երևանից այդ միջնորդությանը դեռ արձագանք չկա։ Ե՛վ գլխավոր դատախազությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը, որոնք, կարծես թե, պետք է արժանի պատասխան տային, լռում են՝ զերծ մնալով նաև լրատվամիջոցների հարցումներին արձագանքելուց։ Անգամ հայտնի չէ՝ արդյո՞ք նման «առաջարկ» ստացվել է, թե ոչ։
 
«Նվաստացման տրամաբանությունը, որն այժմ ներկայիս իշխանության հիմնական քաղաքական գիծն է Ադրբեջանի հետ հարաբերություններում, ենթադրում է իրադարձությունների ցանկացած զարգացում»,- այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակն է մեկնաբանել քաղաքական վերլուծաբան, Հայաստանի յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Աբովյանը։
 
«Չեմ ուզում հավատալ, որ բանը դրան կհասնի: Թեպետ մի ժամանակ մենք չէինք ուզում շատ բաների հավատալ, բայց եղան: Դրա համար ես ոչինչ չեմ բացառում։ Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդներին, ապա կարող եմ ասել հետևյալը. Ադրբեջանը մշտապես նվաստացման իրավիճակ է ստեղծելու։ Մենք հիմա գտնվում ենք իրենց հայրենիքը պաշտպանած մարդկանց՝ մեր հայրենակիցների ստոր դատավարության սկզբի նախաշեմին։ Դա Ադրբեջանի կողմից կվերածվի շատ ուժեղ քարոզչական քայլի՝ նպատակ ունենալով ապակայունացնել Հայաստանում ներքին հասարակական խաղաղությունը։ Շատ դժվար է անաչառ նայել այս ամբողջ ամոթին, որը ես կանվանեի «դիմանալու փառատոն»»,- պնդել է վերլուծաբանը։
 
Ըստ Աբովյանի, «կարելի է խելագարվել՝ հասկանալով, թե դա ինչի է հանգեցնում, և դա՝ անկախ Բաքվի բանտերում գտնվող մարդկանց անհատականությունից»:
 
«Նրանցից յուրաքանչյուրը հսկայական ներդրում ունի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անկախության գործում։ Սակայն այս վերջին նվաստացման նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ակնհայտ արձագանքի բացակայությունն ինքնին խոսուն է։ Ի՞նչ սպասել: Առավելագույնը՝ ԱԳՆ-ն ևս մեկ անատամ հայտարարություն կանի: Ոչ ավելին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումին Հայաստանի գլխավոր դատախազությանը, կրկնեմ, ես ոչինչ չեմ բացառում։ Չեմ պնդում, որ արձագանք կլինի, բայց իրադարձությունների ցանկացած զարգացում հնարավոր եմ համարում, այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»,- ասել է քաղաքական գործիչը։
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դեկտեմբերի 20-ի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, ինչպես նաև կոչ է անում Եվրահանձնաժողովին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ըստ Արման Աբովյանի, դա «հերթական դատարկ հայտարարությունն է»: «Եվրոպան խաղում է երկու բևեռի վրա, հայերին՝ դատարկ բանաձևեր, խոստումներ, եղբայրության և բարեկամության հավաստիացումներ, օդային համբույրներ, իսկ Ադրբեջանին՝ փող ու զենք: Արցախի շրջափակման ժամանակ ևս Եվրախորհրդարանը մի քանի բանաձև ընդունեց: Միաժամանակ ԵՄ երկրները ռազմական պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ։ Սրան ավելացնելու ոչինչ չկա», - ասել է նա։
 
Իսկ ահա թե ինչ է գրել ռուս քաղաքագետ Մարատ Բաշիրովն իր «Պոլիտջոյստիք» տելեգրամյան ալիքում այս ամենի կապակցությամբ. «Հայաստանի իշխանությունների անգործությունը և բանտարկյալներին ազատ արձակելու համար բանակցելու չկամությունը հանգեցրեց նրան, որ Ռուբեն Վարդանյանին 45 մեղադրանք է առաջադրվել 20 հոդվածով։ Դա 25 հազար էջ է հարյուր հատորով։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասել է, որ գործի նյութերը գրված են ադրբեջաներեն, իսկ իր հոր համար դրանք բանավոր են թարգմանվում։ Ավելին, դա անում է տեղացի իրավաբանը՝ վտանգելով իր կյանքը, քանի որ միջազգային իրավապաշտպաններին և իրավաբաններին թույլ չեն տվել մտնել Բաքու։ Սա անկախ դատական համակարգի պարոդիա է, որն ավելի շատ աբսուրդի թատրոն է հիշեցնում, քան իրավական դատական գործընթաց։
 
Ցանկացած դատավարության ապացուցային մասը պահանջում է փաստաթղթերի կամ ցուցմունքների առկայություն՝ մեղքն ապացուցելու համար: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այդ տվյալները չունի։ Այդ դեպքում ո՞ւմ վկայությամբ է Բաքուն հիմնավորում նման լայնածավալ մեղադրանքը։ Եթե նայենք իրավիճակին՝ որպես ամբողջություն, ապա դա ավելի շատ հիշեցնում է հաշվեհարդար:
 
Հիշեցնեմ, որ Վարդանյանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններին և համապատասխան որոշումներ չի կայացրել։ Սոցիալական ձեռներեցը չճանաչված հանրապետություն է տեղափոխվել հակամարտության թեժ փուլի ավարտից հետո։ Նա զբաղվել է բացառապես սոցիալական խնդիրներով և օգնել տեղի բնակիչներին, որոնց հետ ապրել է շրջափակման ժամանակ։ Ադրբեջանի անվտանգության ուժերը, խախտելով միջազգային իրավունքը, Վարդանյանին բերման են ենթարկել առանց ակնհայտ հիմքերի։ Հայտնի բարերարը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network