Այս զույգը պարզապես ցանկանում էր վիդեո նկարահանել լճափին, երբ ականատես եղան այս ապշեցնող տեսարանին. տեսանյութ
VIDEOBlog.1in.am-ը գրում է.
Մի երիտասարդ զույգ գնացել էր լճի մոտ գիշերային նկարահանման: Մի քանի նկարներ անելուց հետո, նրանք ինչ-որ տարօրինակ բան նկատեցին: Նրանց մատների ծայրերը, ուղղակի իմաստով, սկսեցին լույս տալ մթության մեջ: Ավելի ուշ նրանք իմացան, որ այդ երևույթն իր անունն ունի՝ Սուրբ Էլմի կրակներ:
Սուրբ Էլմի կրակները՝ բնության երևույթ է, որը միաժամանակ և՛ ապշեցնում է, և՛ վախեցնում: Էլեկտրական լուսավորություն է առաջանում ժայռերի գագաթներին, նավերի վերին հատվածներում, կայմերի սուր ծայրերին, աշտարակների վրա, բարձր ծառերի և նույնիսկ մարմնի մասերի: Նման կրակների, լույսերի առաջացման պատճառը՝ մթնոլորտում էլեկտրական դաշտի մեծ լարումն է:
Այս ֆենոմենը կարող է տարբեր կերպ արտահայտվել, տարբեր տեսք ունենալ. Պարող կրակի, հրավառության, առկայծող լուսավորության, մոմերի: Ականատեսներից շատերը պնդում են, որ Սուրբ Էլմի կրակներն ունեն սպիտակա-երկնագույն կրակների, լույսերի տեսք: Բայց կան նաև մարդիկ, որ դա նկարագրում են վառ կարմիր գույներով:
Կցանկանայի նման բան տեսել: Ախ, այս սքանչելի աշխարհը:



