Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը․ ՀայաՔվե
BLOGՎերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը։
Մասնավորապես, ստեղծված է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կառույցը, որը հավակնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին, նրա անդամներ են նաև Միլլի Մեջլիսի մի շարք պատգամավորներ: Նրանք ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր ֆորումների, ակտիվորեն քարոզում իրենց «վերադարձի իրավունքը»:
Դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի նստաշրջանում նրանք Հայաստանին արդեն մեղադրել են էթնիկ ադրբեջանցիների դեմ ռասայական խտրականության համար:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է նրանց առաջին օտարերկրյա գրասենյակը` Թուրքիայում ապրող «արևմտյան ադրբեջանցիներին» միավորելու նպատակով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ամբողջ ադրբեջանական պետական մեքենան հիմա միացել է այդ քարոզին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



