Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Պապ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ». կրտսեր սերժանտ Հենրիկ Սաֆարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարի էր, ազնիվ, համբերատար: Այնքան մտերիմ էին քույր ու եղբայր: Քույրիկի ձեռքն ամուր բռնում էր, դասից տուն ճանապարհում, սպասում մինչև տուն կմտներ, հետո գնում իր գործերով: Իրենք իրարով էին ապրում: Հենրիկս քրոջ խորհրդատուն էր, ընկերը: Ավելի մեծ տարիքում մենք էլ էինք իր հետ խորհրդակցում, իր կարծիքը լսում, այնքան հասուն էր մտածում: Բնույթով անսահման լավատես էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիման՝ Հենրիկի մայրիկը:

Նշում է՝ որդին խելացի էր, բայց ծուլանում էր սովորելու տեսանկյունից: «Դասերը քույրիկն իր համար կարդում էր մեկ անգամ, նա արդեն յուրացնում էր թեման: Սպորտն էր շատ սիրում: Ֆուտբոլի ակադեմիա էր հաճախում: Հուլիսի 5-ին Ֆիզկուլտ ինստիտուտում վերջին քննությունը հանձնեց, գնաց բանակ, հետո արդեն իմացանք, որ ընդունվել է»: Հենրիկն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժին, սակայն ուսանող լինել չի հասցրել: Մայրիկն ասում է՝ այժմ ինստիտուտում իր նկարը կա փակցված:

Հենրիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 6-ին: Ծառայել է նախ Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Կապան: «Երբեք խոսք անգամ չի ասել չծառայելու մասին: Միշտ ասում էր՝ տղեն պիտի ծառայի, բանակը տղու համար է»: Բայց հոգեբանորեն բարդ չէ՞ր բանակ գնալ 44-օրյա պատերազմից հետո: «Երբ սկեսուրիս գերեզմանին էինք այցի գնում, անցնում էինք մեր թաղամասից զոհված զույգ եղբայրների՝ Սամվելի և Նարեկի, Մխիթարի մոտով: Բոլորը նույն թաղամասում են մեծացել, տարիքային տարբերությունը նշանակություն չուներ: Հենրիկը միշտ ասում էր. «Նորմալ տղեն ո՞նց կարող է բանակից խուսափել: Բա տղերքի համար ո՞վ պետք է պատասխան տա»: Ծրագրեր էր կազմել, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: Ես էլ իրեն ուրախ եմ ճանապարհել, պատերազմից հետո այնքան էի լաց եղել զոհված տղաների համար, բայց ասում էի՝ իմ տղային պետք է ուրախ ճանապարհեմ բանակ»:

Հարցնում եմ, թե ինչպիսին էին Հենրիկի տպավորությունները ծառայությունից: «Պապիկն ու հայրիկը զինվորական են եղել, ու հիմա մտածում եմ, որ դա ևս նպաստել էր նրան, որ Հենրիկը զինվորի պես էր մտածում: Զինվորը տանն իր հոգսից չպետք է խոսի: Անգամ հայրիկի հետ որևէ բան չի քննարկել: Գուցե եթե կիսվեր ինչոր մտահոգություններով, այսօր այս իրավիճակում չլինեինք: Մեկ անգամ չի տրտնջացել, անգամ չի ասել, որ, օրինակ՝ ծանր օր են ունեցել: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ մե՛րս, չոտկի ա, ամեն ինչ տան պես է: Բայց չէր կարող այդպես լինել, ամիսներով դիրքեր էին բարձրանում ու չէին իջնում: Միայն մաքրությունից էր նեղվում, ոչ մի անգամ ինձանից ուտելիք կամ այլ բան չխնդրեց, որ իրեն ուղարկեմ, միայն թաց անձեռոցիկներ էր խնդրում: Բայց, ասենք, նույնիսկ հայրիկի հետ չէր կիսվում, որ կարող է ճանապարհը փակվել, և սնունդը չհասնի վերև: Երբ իրեն հարցնեիր, ամեն ինչ կարգին էր: Արտաքնապես էլ էր փոխվել ծառայության ընթացքում: Նուրբ էր, փոքրմոքր, բայց ծառայելու ընթացքում մի տեսակ բոյովացել էր, փոխվել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: «Գիշերն արդեն կայքերից տեղեկացանք, որ կռիվ է սկսվել: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 7-8-ի կողմերը Հենրիկս զանգեց՝ մե՛րս, ո՞նց եք: Մեր վերջին զրույցն էր, այդ ժամանակ ասաց. «Ցավդ տանեմ, բարձրանում ենք դիրքեր, նորակոչիկներին տանում եմ ինժեներական աշխատանքների, կտեղավորվենք, վաղը կզանգեմ»: Զարմացա, որ այդ ժամին ինժեներական աշխատանքների են բարձրանում: Երբ արդեն կռվի լուրը լսեցինք, վախենում էի իրեն զանգել: Ասում էի՝ իմ զանգով իրեն չվնասեմ, միայն հաղորդագրություններ էի գրում, որոնք անպատասխան էին մնում: Ամբողջ գիշեր տղաները թեժ կռվի մեջ են եղել: Հենրիկն իր մշտական դիրքը չի բարձրացել, իր համար նոր դիրքում է եղել: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը ինն անց հիսուն րոպեին զանգահարել էր հայրիկին. «Պա՛պ ջան, ամեն ինչ չոտկի ա, տնեցիքին լավ նայի, չմտածես ինձ մոտ գալու մասին»: Ուրախացել էինք, իմ ամբողջ կոլեկտիվով այդ օրը գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, որ տղաս փրկվել է: Հայրիկի զանգից կես ժամ հետո ընկերոջն էր զանգել. «Էդո՛ ջան, պապայի հետ խոսել եմ, բայց բան չեմ ասել, շրջափակման մեջ ենք, օգնություն ենք ուզել, չեն ուղարկել, կարծում եմ՝ չեն էլ ուղարկի»: Այսինքն՝ մարդը հասկանում է, թե իր հետ ինչ է կատարվում, սա է գիտակցված մահը: Ամուսինս ասում է՝ ձայնից երբեք գլխի չէիր ընկնի, թե ինչ է իրականում կատարվում: Միայն ասել է. «Պա՛պ, մենակ տեսնես, թե ինչքան թուրք ենք սպանել»: Գիտենք, որ իրենք ադրբեջանցի զինվորների հետ չեն կռվել, այլ թուրքական յաշմայի»:

Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N մարտական դիրքում: «Ամուսինս տեսանյութ էր տեսել, գնաց զորամաս: Ասել էր՝ եկել եմ տղայիս տանեմ: Արձագանքել էին՝ քո տղան չի, դիրքում այսքան զենք ու զրահ չունենք, ո՞նց թե գրավել են: Ահա այդքան անտեղյակություն ու անտերություն էր»:

Այս ընթացքում ընտանիքը մեկ հարված էլ է ստանում՝ մահանում է պապիկը: «Դրսում ասել էին՝ թոռդ զոհվել է: Եկավ տուն, նստեց, խոսեցինք, բայց ինձ ոչինչ չասաց: Հետո մեզ հայտնեցին, որ դիրքի ավագին տեսնող է եղել, ուրախացանք, կարծեցինք, որ Հենրիկս փրկվել է, անտառներում է: Բայց սեպտեմբերի 14-ին սկեսրայրս քնեց ու չարթնացավ: Զոհվելուց մեկ շաբաթ անց էլ տղաս տուն «վերադարձավ»: Երեխեքին թուրքերը տարել էին Շուշի, այնտեղից 32 տղայի փոխանցել էին հայկական կողմին: Ընդ որում՝ իրեն կարողացել ենք հրաժեշտ տալ»:

Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ զոհված տղաների ծնողներն անթիվ անպատասխան հարցեր ունեն՝ ինչո՞ւ տղաները երեկոյան այդ ժամին գնացին դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու, թե ինչո՞ւ մեն-մենակ մնացին թշնամու հետ, թե ինչո՞ւ օգնությունն այդպես էլ նրանց չհասավ: Քրեական գործ կա հարուցված, բայց արդյոք այն կտա՞ բոլոր հարցերի պատասխանները, սա ևս հարց է: Տիկին Ռիման հիշում է որդու խոսքերը, երբ դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, չնայած հիմա կարծում է, որ այս զրույցներն ու Հենրիկի խոսքերն էլ պատահական չէին: «Տղաս հայրիկին ասել էր՝ պա՛պ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ: Ինձ էլ ասում էր՝ մա՛մ, գիտես, թե Կապանն ինչ սիրուն է, մի թիզ չեմ հանձնի թուրքին: Ու հիմա ես հարցեր ունեմ, թե ինչո՞ւ տղաներին օգնության չեն հասել ռազմական գործողությունների մեկնարկին, իսկ հետո արդեն առավոտյան, երբ դեռ ողջ երեխաներ են եղել, կամ ինչո՞ւ նահանջի հրաման չեն տվել»:

Մայրիկն ասում է՝ որդին անսահման բարի էր, ուրախանում էր ուրիշների համար, նվիրված էր իր ընտանիքին ու շրջապատին: Եվ հիմա երբեմն ինքն իրեն հարց է տալիս՝ գուցե պետք է որդուն այլ կերպ մեծացներ, անգամ մի քիչ էգոիստ, եթե այդպիսին լիներ, հնարավոր է, որ հիմա շատ բան այլ կերպ դասավորվեր: «Ու հիմա մեր փոքրացած ընտանիքում բոլորս իրար համար թև ու թիկունք ենք դարձել: Ապրելու ուժ աղջիկս է մեզ տալիս: Ինձ մի օր ասաց. «Մամ ջան, դու տղա ես կորցրել, իսկ ես իմ ամբողջ կյանքի թիկունքը»: Մյուս կողմից էլ՝ հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ տղայիս: Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ տղաս էլ չկա, մտածում եմ, որ հեռու տեղ է գնացել, կվերադառնա: Հիմա իրեն ապրեցնելու, իր հիշատակը վառ պահելու համար եմ ապրում: Զվարթնոց թաղամասում՝ այգում իր համար խաչքար ենք կանգնեցրել: Կարծես սրբավայր լինի բոլորի համար: Նկատում եմ՝ երեխաներն ու մեծերը գալիս են ու հենց խաչքարի մոտ տեղադրված նստարանին նստում, զրուցում: Չեն աղտոտում տարածքը, միշտ թարմ ծաղիկներ կան, դա էլ հարգանքի դրսևորում է Հենրիկի հանդեպ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հենրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է հարազատ Էջմիածնից քիչ հեռու՝ Տնկարանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation