«Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի կինը։ Տեղեկությունը հաղորդեց պատգամավորի որդին և տեղեկացրեց, որ մայրը մահացել է սրտի հիվանդությունից։
Նույն առավոտյան Փաշինյանը հրապարակեց մի տեսանյութ՝ հիշելով, որ այդ օրը իր ու Աննա Հակոբյանի «ամուսնության» օրն է, հիշելով նաև տարիներ առաջ Հրաչյա Հակոբյանի օգնությամբ կազմակերպած սերենադը՝ ուղղված կնոջը։ Ավելին, երեկոյան արդեն տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ինքն ու կինը ռոմանտիկ ժամանակ անցկացնում երևանյան թանկանոց ռեստորաններից մեկում։
Քպական մեր աղբյուրը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության ներսում բավականին մեծ դժգոհության առիթ է դարձել հենց այդ օրով նման հրապարակումներ անելը։ Մեր զրուցակիցը պատմեց, որ հատկապես քպական կանայք են նեղսրտել, թե՝ լավ, էլի, ո՞նց կարելի էր այս օրով նման բան անել... Նշել են, թե Հովիկ Աղազարյանի կնոջը լավ ճանաչել են, տանը իր դրած հացն են կերել, անկախ ամեն ինչից՝ ո՞նց կարելի էր այդ կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել, երեկոյան էլ գնալ «Դվին»՝ ժամանցի։ Ավելին, նրանցից մեկն էլ դժգոհ արտահայտվել է, թե. «Այ, նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



