«Հրապարակ». Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տևական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի
POLITICS«Երեկ, երբ թերթերից մեկը գրել էր, թե Արծվիկ Մինասյանին նշանակելու են Արմավիրի մարզպետ, Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանում ժողով է արել և ենթականերին վստահեցրել, թե չի հեռանալու պաշտոնից։ Մարզպետարանի մեր աղբյուրները պատմում են, որ Աշոտ Ղահրամանյանը տևական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի։ Իսկ ժողովի ժամանակ վստահեցրել է. «Լրագրողներին չհավատաք, ինձ սաղ օրը հանում դնում են, ես իմ տեղը մնալու եմ»։ Ըստ երևույթին՝ մարզպետին թվում է, թե լրագրողների գրել-չգրելով ու մարզպետարանի աշխատողների հավատալ-չհավատալով է որոշվում իր հետագա պաշտոնավարումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



