Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրից 2022 թվականից առ այսօր օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող․ սա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներն են։

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Այսինքն՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար աջակցության առավելագույն չափը կազմում է պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով փոխնակ մայրերի թվի պակասին, ասում է՝ կինը փոխնակ մոր ծառայության համար, իհարկե, պետք է պատշաճ աջակցություն ստանա, սակայն անհնար է սահմանափակել նրա ազատ տեղաշարժը։

«Մարդը ազատ տեղաշարժի իրավունք ունի, և հետևաբար եթե նախընտրում է գնալ այլ երկիր, որտեղ դա թույլատրելի է օրենքով, մենք չենք կարող այդ մարդու իրավունքները սահմանափակել, բայց ընդհանուր առմամբ, քանի որ շատ երկրներում արգելված են փոխնակ մայրությունը, վերարտադրողական առողջության խնդիրները, այդ բոլորը սրում են սուրոգատ մոր ծառայության հարցը»,- նկատում է նախարարը։

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ զոհված զինծառայողների ծնողներին փոխնակ մոր ծառայության համար տրամադրվող աջակցության գումարը փոփոխման ենթակա չէ, գնային քաղաքականությունը հնարավոր չէ բարձրացնել․ «Դա անվերջ մրցակցություն է, օրինակ՝ Իսրայելում տրամադրվող չափի հետ չես կարող մրցել»։

Նշենք, որ Իսրայելում փոխնակ մոր ծառայության համար տրամադրվում է 70 հազար եվրո։

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնում, որ Հայաստանում փոխնակ մոր ծառայությունների համար դիմողները քիչ են, կամ էլ նախընտրում են գնալ այլ երկիր՝ այդ ծառայությունը մատուցելու համար։ Պատճառը, ըստ նրա, տվյալ երկրում առաջարկվող ավելի բարձր գինն է, քան մեզ մոտ։

«Ռուսաստանում սուրոգատ մայրությունը արգելվեց, որից հետո պահանջարկ եղավ թե՛ Վրաստանից, թե՛ ՌԴ-ից, և Հայաստանից հոսքը շատ եղավ։ Մեր կանայք սկսեցին մեկնել այն երկրները, որտեղ նաև ծառայության գները բարձրացան, ու մենք խիստ պակաս զգացինք փոխնակ մայրերի։ Հերթեր ունենք գոյացած, որոնց շարքերում են նաև զոհված զինծառայողների ծնողները, որոնք սպասում են նորից ծնող դառնալու իրենց հերթին»,- նկատում է նա։

Վերջինիս խոսքով՝ կան այնպիսի կազմակերպություններ, կամ կանայք իրենք են գտնում օտարերկրյա այնպիսի կլինիկաներ, որոնք հայ կանանց առաջարկում են այդ ծառայությունները, որպեսզի բարձր գներով մեկնեն որևէ երկիր, այնտեղ դառնան փոխնակ մայր, կանայք էլ համաձայնում են։

Եթե նախկինում փոխնակ մոր ծառայության արժեքը կազմում էր 10 հազար դոլար, ապա վերջին երկու տարիներին այն դարձել է 20 հազար դոլար, նկատում է մասնագետը․ «Կառավարությունը մեր պահանջով նաև բարձրացրեց փոխնակ մայր դառնալու տարիքային շեմը՝ 35-ից դարձնելով 38 տարեկան, իսկ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը 53 տարեկանի փոխարեն սահմանվեց մինչև 55-ը, սակայն փոփոխություններ չկան, ու դա խնդիր է»։

Մասնագետը չի թաքցնում՝ փոխնակ մայրության և դոնորության համար մեծ մասամբ դիմում են՝ սոցիալական խնդիրներից ելնելով՝ գումարի համար, դա էլ է պատճառ դառնում, որ կանայք այլ երկիր են գնում։ Լինում են դեպքեր, երբ դիմողը հումանիտար մղումներ է ունենում։ Սակայն կան դեպքեր, որ արտերկրից ժամանում են՝ մեր երկրում այդ ծառայությունից օգտվելու համար։  Օրինակ՝ Ֆրանսիայում ևս արգելված է սուրոգատ մայրությունը։

Նկատենք՝ մեր երկրում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում ասվում է, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Այսինքն՝ եթե Հայաստանում փոխնակ մոր ծառայության համար դիմում է այլ երկրից ժամանած անձը, նա պետք է լինի ՀՀ քաղաքացի։

«Պետք է բոլորս գիտակցենք, որ փոխնակ մոր ծառայության համար առաջին հերթին սեփական երկրի կանանց աջակցենք։ Գուցե գումարը կարևոր է, բայց առավել կարևոր է այն երջանկությունը, որը փոխնակ մայրը կարող է պարգևել տարիներով երեխա ցանկացող ծնողներին, զույգերին»,- ընդգծում է Համբարձումյանը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice