Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքացիներին կվերադարձնե՞ն «կարմիր գծերի» համար վճարած գումարները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս տարվա հունվարի 1-ից «կարմիր գծերի» դրույքաչափը դարձավ «աստղաբաշխական». Երևանը, նախ, բաժանեցին Ա և Բ գոտիների, կայանման ժամավճարը դարձավ 200-300 դրամ, իսկ տարեկան դրույքաչափը 12 000 դրամից թանկացավ և սահմանվեց 160 հազար դրամ։ 

Տարեսկզբից MediaHub-ն ուշադրության կետրոնում էր պահում «կարմիր գծերի» հարցը, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին այդպես էլ որևէ արտոնություն չտրվեց, թեպետ հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսիում կենտրոնի բնակիչների համար ավտոկայանատեղիները անվճար են։ Տարին ամփոփելով կարող ենք արձանագրել՝ Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտածում են իրենց քաղաքացիների մասին, այլ ոչ թե ոտնահարում նրանց իրավունքները:

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ, և ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը շտապեց նշել, թե  դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Ապա ավելացրեց, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում:

MediaHub-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ վաղ է ուրախանալ այս լուրից, հատկապես, որ քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը.

«Որքան հասկանում եմ, այստեղ իրավական նրբություններ կան, մասնավորապես, ձևակերպումների մեջ է խնդիր եղել։ Բնականաբար, քանի որ քաղաքապետարանը բողոքարկելու է այդ որոշումը, ես շատ մեծ ուրախության առիթ չեմ տեսնում, տեսնենք՝ ինչպիսին կլինի ընթացքը, մանավանդ գիտենք, թե որքան երկար է տևում»,– ասաց Աբգարյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր քաղաքապետարանից ավագանու անդամները ստացել են 2025թ․–ի վճարումների մասին հաղորդագրություն, որտեղ նույն դրույքաչափերն են և ոչինչ չի փոխվել, որևէ բան քաղաքացիների համար չի փոխվել։

Ինչ վերաբերում է գումարների վերադարձի մասին վարորդների հույսերին,  Աբգարյանը ասաց․

«Խոսնակը շտապեց գրել գումարերի մասին, նկատի ունենալով, որ մարդիկ այլ կերպ կարող են հասկանալ դատական որոշումը և շտապեն գումարները հետ պահանջել։ Դեռ բողոքարկում է գնում և դեռ պետք է ընթացք ստանա, շարունակվի, այս պահի դրությամբ գումարների մասին խոսք չի կարող գնալ։ Իսկ թե ինչ կլինի, կախված է դատական որոշումից. եթե պարզվի, որ քաղաքապետարանն իրավունք չուներ նման ձև բարձրացնել դրույքաչափերը, ապա քաղաքացիները կկարողանան փոխհատուցման մասին մտածել»:
Այսինքն ստացվում է, որ անկախ դատական այս որոշումից, որը հասկանալի ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում, հունվարի 1–ից «կարմիր գծերի» դրույքաչափերը մնալու են նույնը:  Նախագիծը ներկայացվել է, դեկտեմբերի 24-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում կքննարկվի:

Իսկ եթե բողոքարկումը Երևանի քաղաքապետարանի համար ցանկալի արդյունք չտա, որքա՞ն է լինելու ավտոկայանատեղիների դրույքաչափը.

«Եթե իրավաչափ չճանաչվի ավագանու որոշումը, ապա ուժի մեջ է մնում նախորդ որոշումը, նախորդ սակագինը՝ տարեկան 12.000 դրամ»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience